ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ես հավատում եմ մեր առաքելությանը

Ես հավատում եմ մեր առաքելությանը
05.07.2026 | 11:05

Հայոց Դվին մայրաքաղաքը, որ երբեմնի Հայոց հզորության խորհրդանիշն է այսօր, իր վրա կրելով մոնղոլական, արաբական, արշավանքների ծանրությունը, այնպես էլ Արշակունի Հայոց արքաների հզորության, իմաստնության և անձնվիրության վկան է մեր օրերում։

Արտասահմանյան շատ ընկերների ու գործընկերների հաճախ եմ հպարտությամբ պատմում ԴՎինի մասին, որ դարձել էր ինչպես Արշակունյաց, այնպես էլ ամիրայության շրջանի առևտրային, քաղաքական և լոգիստիկ կենտրոններից մեկը։

Նկարը Արթուր Արամյանի ուսումնասիրությունների արդյունքում Դվինի Արշակունիների պալատի գահասրահն է։

Ես մի բանում վստահ եմ՝ պետականության փորձ ունեցող և կայացած ժողովուրդը, որ այսօր ունի պետականություն, պարտավոր է ունենալ իր արքաներին նվիրված և նրանց փառքին ու վաստակին արժանի պալատ կամ ամրոց, որտեղ արտասահմանյան այցելուները կկանգնեն, ու կտեսնեն, կհիանան Հայոց պատմության փառավոր էջերով։ Որպեսզի երեկ չէ առաջին օրը պետություն ստացածները չասեն, թե ո՞ւր են բա ձեր թագավորների պալատներն ու ամրոցները․․․

Ես հավատում եմ մեր առաքելությանը։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3840

Մեկնաբանություններ