Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ինքնաոչնչացման կոնֆորմիզմ. պիտակը՝ հայրենիքից թանկ

Ինքնաոչնչացման կոնֆորմիզմ. պիտակը՝ հայրենիքից թանկ
15.07.2026 | 13:16

Մեր ազգային ողբերգությունն այլևս քաղաքական չէ, այն կլինիկական է։ Հոգեբանական ինժեներիան հասել է նրան, որ հայի համար սեփական պետության շահը դարձել է «ամոթ», օտարի շահը՝ «պարծանք», իսկ «պիտակ» կրելու վախը՝ կաթվածահար անող ֆոբիա։

Նայե՛ք հայելուն և խոստովանեք այս կուրությունը;

«Ռուսամետ» պիտակվելու վախը դարձել է այնքան սարսափելի, որ մարդիկ պատրաստ են լռեցնել սեփական բանականությունը, չոր թվերն ու աշխարհագրական փաստերը։ Իմիջդ ավելի թա՞նկ է, քան երկրիդ գոյությունը։

«Եվրոպամետությունը» վերածվել է էլիտարության կույր սիմվոլի։ Կապ չունի, որ անվտանգային երաշխիքները զրոյական են, կարևորը՝ «առաջադեմ» երևաս։

Իսկ «թրքամետությունը» Հայաստանում այլևս պիտակ չէ։ Այն դարձել է «կառուցողականություն»։

Այսօր հանգիստ, առանց ամոթի քննարկվում է պետական ռազմավարական ենթակառուցվածքները թուրքական ընկերություններին վաճառելու թեման. «մենակ թե այն չլինի Ռուսաստանի հետ կապ ունեցող հայի ձեռքում»։ Թշնամու տնտեսական էքսպանսիան ընդունելի է, իսկ հայրենակցիդ ներկայությունը՝ տաբո՞ւ։

Սա քաղաքականություն չէ, սա խորը ինքնաատելություն է։

Ինչպե՞ս ստացվեց, որ «մուլտիկուլտուրալիզմի» անվան տակ նորմալ է համարվում երկիրը լցնել ադրբեջանցիներով, թուրքերով ու օտարերկրացիներով, բայց նույն հասարակությունը պատրաստ է մերժել ու հոգեբանորեն հայրենազրկել ամեն ինչ կորցրած իր սեփական արյունակցին՝ արցախցուն։

Ոչ մի «-մետություն» չի փրկելու մի ժողովրդի, որը հրաժարվել է ՀԱՅԱՄԵՏ լինելուց։

Դադարե՛ք վախենալ պիտակներից։ Վախեցե՛ք պետություն չունենալուց։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 4190

Մեկնաբանություններ