ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Շատախոսություն

Շատախոսություն
22.04.2026 | 21:59

Ապրիլի 23

Իմ առաջնորդության կարիքը էլ ավելի կզգաք այն ժամանակ, երբ շատ ավելի մոտենաք Ինձ: Այս իրողությունը անկասկած է:

Սակայն այն ժամերը, որ հատկացնում եք Ինձ, միայն նրա համար չէ, որ Ես ձեզ ճանապարհ ցույց տամ, այլ ավելի շուտ մի պատեհություն է, որ զգաք ու լինեք Իմ ներկայության մեջ: Մի՞թե ճյուղը շարունակ խնդրում է որթատունկից, որ ավիշ ուղարկի իրեն, կամ թելադրի, թե ինչ ուղղությամբ պետք է աճել: Ոչ, ավիշը գալիս է բնական եղանակով այնքան, որ ճյուղը կապված է որթատունկին:

Ես ասացի.

«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և դուք ճյուղերն եք»:

Այո, խաղողի ընտիր ողկույզները ճյուղերից են կախվում, իրենց տեսքով ու համով ուրախություն ու հաճույք պատճառելով ամենքին, սակայն ոչ մի ճյուղ չի կարող մտածել, որ ինքն է սնուցում ու կազմավորում պտուղը:

Ոչ, խաղողը պտուղն է որթատունկի, մայր տունկի:

Ճյուղի գործն իրականում այն է, որ ծառայի իբրև սնուցող, կյանքի ավիշը պտուղին հասցնող խողովակ:

Այս պատճառով է` Ինձ հետ մեկ լինելը դառնում է ձեզ համար բացարձակ անհրաժեշտություն:

Մնացյալ բաները հետևում են սրան շատ բնական կերպով, իսկ Իմ ներկայության գիտակցության արդյունքը կարող է լինել միությունը Ինձ հետ:

ՈՒրիշների հետ խոսելու մեծ ցանկություն մի ունեցեք, հսկեք ձեզ վրա, որ շատախոսությամբ չզբաղվեք:

Աղոթքով խնդրեք, որ այլոց հետ խոսելու կարիքը բացարձակ անհրաժեշտություն լինի, իսկ ձեր կողմից իրենց տրվող առաջնորդությունը` շատ պարզ ու հստակ: Շատ հաճախ Իմ Հոգին հեռանում է մարդկանցից հենց խոսելու պատճառով. խոսքեր, խոսքեր, անվերջ շարունակվող խոսքեր:

Շատերն են Ինձ Տե՜ր, Տե՜ր անվանում, բայց Իմ խոսքերը չեն կատարում:

Նշանակում է` մի քաջալերեք շատ խոսելը:

Գորշերն ապրում և արդյունավորվելով իրենց պտուղն են թողնում դարերի մեջ, իսկ բառերը կորչում են զուր:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ