Թրամփիզմի ջախջախիչ պարտությունը հատկապես էժանագին պոպուլիզմի պարտության մասին է, որ դարձրել են ժամանակակից քաղաքականության հիմնական տեխնոլոգիան: Պրագմատիկ ամերիկացիները շատ արագ հոգնեցին պոպուլիզմից, մարդկանց նախ և առաջ հետաքրքրում են իրենց հանապազօրյա հարցերը, ինֆլյացիան, թանկացումները, հարկային բեռի ծանրացումը, կոռուպցիան ու բյուրոկրատական անգործությունը, վերջապես՝ իրենց երեխաների ապագան...
Իսկ պրոֆեսիոնալ ստախոսները քաղաքական հարթակներից միայն խոստումներ են տալիս:
Պոպուլիզմը ժանտախտի պես կլանել է հատկապես արևմտյան քաղաքակրթական աշխարհը և այն պահում է տոտալ ռեգրեսի մեջ: Արևմուտքը պարտվում է բոլոր ոլորտներում, նույնիսկ հումանիզմի ու չարչրկված դեմոկրատիայի նկատմամբ որևէ հավատ չի մնացել:
Աջ ու ձախ քաղաքական հեքիաթներից մարդիկ հոգնել են և սպասում են գործնական քայլերի...
Ամերիկյան ալիքը շատ շուտով հասնելու է Եվրոպա:
Հայաստանը պոպուլիզմի ամենամեծ զոհերից է. մենք պոպուլիզմի դիմաց դեռ վճարելիք շատ բան ունենք, քանի դեռ սթափ դատել, օրենք հարգել չենք սովորել:
Հայաստանում օր-օրի խնդիրներն ավելանում են, բայց դրանց լուծման փոխարեն ողջ քաղաքական էլիտան զբաղված է կապիկությամբ:
Էլիտան էլ իր գինն է վճարելու, անկասկած...
Արա Արայան