«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հայոց ցեղասպանությունը հաստատվել է թուրքական շուրջ 74 դատական մեղադրական դատավճիռներով

Հայոց ցեղասպանությունը հաստատվել է թուրքական շուրջ 74 դատական մեղադրական դատավճիռներով
26.01.2025 | 15:41

Հայոց ցեղասպանությունը և դրա դրդապատճառները հրապարակավ վերահաստատելու ակնկալիքով մի դիմեք պատմաբաններին կամ քաղաքագետներին, դա թուրքական կեղծ օրակարգ է, որն արտացոլվել էր ինչպես Հայ-թուրքական արձանագրություններով, այնպես էլ դրանից առաջ ժամանակի ընդդիմադիր քաղաքական ուժի ծրագրով, որի բուն նպատակը պատմաբաններից բաղկացած իբր հաշտեցման հանձնաժողով ստեղծելու հնարքով արդեն իսկ դատական ակտերով հաստատված փաստերը «ջրելն» էր։

Հայոց ցեղասպանությունը, որպես թուրքական պետական-կուսակցական վերնախավի կողմից կազմակերպված զանգվածային էթնիկ բնաջնջման ոճրագործություն, հաստատվել է թուրքական շուրջ 74 դատական մեղադրական դատավճիռներով, որոնք երբևէ չեն բեկանվել։ Ի դեպ, բոլոր դատավորներին հետագայում՝ 1930-31թթ. գլխատել են։ Հիմա ի՞նչ եք ակնկալում, որ այդ դատավճիռները դեն նետենք և դիմենք պատմաբանների՞ն։ Դե նույն ոճով դիմեք, թող մեկնաբանեն ռամիլ սաֆարովի ոճրագործությունը։

Հայոց ցեղապանությունը հաստատված փաստ է դիտարկվել նաև անգամ Ռուանդայի ցեղասպանության գործի դատավճռով։

Ի դեպ, Սողոմոն Թեհլերյանը արդարացվել է ոչ թե սոսկ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված արարքի համար, ինչը սխալմամբ հրամցվում է գեղարվեստական ստեղծագործություննրով, այլ այն հիմքով, որ կյանքից զրկել է ցեղասպանություն կազմակերպելու համար արդեն իսկ մահապատժի դատապարտված Թալեաթին։ Ուղղակի, ցավոք, թուրքերին հաջողվել է դատապարտված Թալեաթին հերոսացնել, իսկ արդարացված Թեհլերյանը որակվում է իբրև ահաբեկիչ, որին մենք գրեթե չենք հակազդում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5299

Մեկնաբանություններ