«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Իրանական պետականության դասերը՝ ըստ Աբբաս Արաղչիի ծավալուն հարցազրույցի

Իրանական պետականության դասերը՝ ըստ Աբբաս Արաղչիի ծավալուն հարցազրույցի
20.10.2026 | 10:46

Վերջապես ժամանակ գտա դիտելու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի՝ երկու մասից բաղկացած, մոտ 3-ժամանոց ծավալուն հարցազրույցն իրանցի վավերագրող Ջավադ Մոգուիին։
Ականատեսի և մասնակցի չափազանց հետաքրքիր վկայություն է՝ 40-օրյա պատերազմի սկիզբը, ընթացքը և հետագա բանակցությունների բազմաթիվ մանրամասներ հասկանալու համար։ Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները։
Հենց հոգևոր առաջնորդի կողմից հաստատված հատուկ՝ «110» կոդով նախանշված է եղել նաև նրա սպանվելու դեպքում պետական մարմինների ինքնուրույն գործողությունների ծրագիրը։ Իրանի ԱԳ նախարարը, հոգևոր առաջնորդի կեցավայրին հասցված հարվածից հետո շինության ավերակներից դուրս գալով և սովորական մեքենայով հասնելով նախարարության շենք, սկզբնապես՝ առանց պետական ու ռազմական այլ մարմինների հետ կապի առկայության, սկսել է զանգել Պարսից ծոցի արաբական երկրների իր գործընկերներին։ Նա զգուշացրել է՝ եթե հարվածները հասցվել են նրանց երկրների տարածքում գտնվող ԱՄՆ-ի ռազմակայաններից, ապա դրանք իրանական պատասխան հարվածների թիրախ են դառնալու, քանի որ այդ պատասխաններն արդեն նախօրոք ծրագրված են եղել։
Շատերն են խոսում իրանական ԶՈւ-երի տարբեր ստորաբաժանումների ինքնավար, այսպես կոչված, «մոզաիկական կառավարման» մասին. մինչդեռ պետական համակարգը ևս գործել է հենց նույն սկզբունքով՝ նախապես մշակած լինելով հնարավոր սցենարներն ու դրանց արձագանքները։


Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ