Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Զբաղվեք ապակոդավորմամբ, այլ ոչ թե լայքահավաքությամբ

Զբաղվեք ապակոդավորմամբ, այլ ոչ թե լայքահավաքությամբ
09.01.2025 | 06:59

Պետք չէ հասարակության հետ խոսել այնպես, կարծես խոսում եք երեխայի հետ։

Իսկ եթե հասարակությունը քաղաքականապես դեռ մանուկ է, ապա փորձեք արագացնել նրա հասունացումը։

Ինչպե՞ս։

Նախ և առաջ` մի վախեցրեք նրան տարբեր սարսափ պատմություններով։ Տվյալ դեպքում` Ալիևի հայտարարություններով։

Եթե իրական փորձագետ կամ հրապարակախոս եք, այլ ոչ թե խայպ բռնող, բացատրեք հասարակությանը, որ նման հայտարարությունները ուղղված են ոչ այնքան Հայաստանին, որքան այն աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնց հաճախ անտեսանելի, բայց տիտանական ջանքերի շնորհիվ զսպվում է թուրք-ադրբեջանական էքսպանսիան տարածաշրջանում։

Կարծում եմ, դժվար չէ կռահել այդ կենտրոնների աշխարհագրությունը։ Իսկ եթե դժվար է, ապա ուշադրություն դարձրեք թուրք-իրանական ու ադրբեջանա-ռուսական խմորումներին։ Թեև մեզ տեսանելի է միայն այսբերգի գագաթը։

Բացատրեք հասարակությանը, որ մեծ քաղաքականությունը երբեք միաշերտ ու գծային չէ, այլ բաղկացած է բարդ կոդերից։ Զբաղվեք ապակոդավորմամբ, այլ ոչ թե լայքահավաքությամբ։

Ի վերջո, դադարեք շրջանառել Ալիևի թեզերը։ Առավել ևս որ նա չի ասել որևէ նոր բան։

Դե իսկ եթե այդ թեզերից է կախված Հայաստանի լինել-չլինելու հարցը (իսկ դուք հենց այդպես եք ներկայացնում), ուրեմն մենք իսկապես արժանի չենք պետականություն ունենալու։

Ինքս համոզված եմ հակառակում։

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 10728

Մեկնաբանություններ