Երևանում մեկնարկել է Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր առավոտյան` ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքում:
Մասնակցել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան):
Սեպտեմբերի 21-ին կազմակերպվում է հատուկ նշանակության արշավ դեպի Արագածի հարավային և հյուսիսային գագաթներ, որի շրջանակներում կնկարահանվի «Մեր լեռներն ընդդեմ ձեր կացնի» թեմայով երաժշտական տեսահոլովակ:
«Ես լուրջ չեմ վերաբերվում Տիգրան ՈՒրիխանյանի անձին ու նրա հայտարարությանը, թեև շնորհակալ եմ արձակուրդից հետո «Իրատես de facto» թերթի և irates.am կայքէջի մուտքն այսպես նշանավորելու համար»:
Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:
Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների)...