Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Արցախի հանձնումով ոչինչ չի ավարտվել

Արցախի հանձնումով ոչինչ չի ավարտվել
26.01.2026 | 12:27

Այս օրերին տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին շատերը փորձում են բարձրաձայն չխոսել և պարզապես չնկատել։

Լուռ։ Գրեթե աննկատ։

Սակայն հենց նման իրադարձություններն են հետագայում դառնում ազգային խայտառակության խորհրդանիշ։

Օկուպացված Արցախից Հայաստան վերադարձան վերջին տասը հայերը ( և մեկ ռուս)՝ վերջինները, որոնք այս կամ այն պատճառով դեռ շարունակում էին ապրել ադրբեջանական օկուպացիայի պայմաններում։

Չկարողացան։

Չդիմացան։

Եվ առաջին անգամ հազարավոր տարիների ընթացքում հայկական Արցախը մնաց առանց հայերի։

Առանց իր իրական տերերի։

Առանց կենդանի ներկայության այն ժողովրդի, որը դարերով ստեղծել, պաշտպանել և պահել է այս հողը։

Սա՝ պատմական միջանկյալ կետ է ։

Եվ միաժամանակ՝ դատավճիռ մեր անփութությանը, վերին և ինքնախաբեությանը։

Այդ պատճառով առանձին դիմում եմ բոլոր նրանց, ովքեր սիրում են «էժան» ադրբեջանական բենզինը, և նրանց, ովքեր շարունակում են հավատալ «խաղաղությանը» նրանց հետ, ովքեր սպանել, կոտորել ու վտարել են մեզ։

Հաջորդ թիրախը Հայաստանն է։

Եվ դուք անձնապես՝ նույնպես։

Արցախից հետո, իսկ հատկապես 2026 թվականի ընտրություններից հետո, թուրք-ադրբեջանական տանդեմն անցնելու է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագրի գործնական իրականացմանը։

Մեթոդները վաղուց հայտնի են՝

ուժի սպառնալիք և վախի սերմանում,

սուտ և կեղծ խոստումներ,

կաշառք, ճնշում և շանտաժ։

Իսկապե՞ս կարծում եք, թե «էժան» ադրբեջանական բենզինը նվե՞ր է։

Ո՛չ։

Դա գին է։

Գին, որով մեզ արդեն գնահատել են՝ ութսունից հարյուր դրամով։

Համաձայնե՞նք մենք այս գնացուցակին։

Ես որ՝ հաստատ ո՛չ, և ինձ պես միլիոնավոր հայեր, որոնք ուղղակի խելագարվում են այս իրավիճակից։

Այնպես որ, Արցախի հանձնումով ոչինչ չի ավարտվել։

Սա ընդամենը առաջին փուլն էր։

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

Եթե, իհարկե, մենք ինքներս մեզ խելքի բերենք։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 190

Մեկնաբանություններ