Բոլոր «մկներն» ու «ձկները» պլստացին, Արցախը չպլստաց: Եվ գիտե՞ք ինչու չպլստաց, որովհետև քանի դեռ Ղարաբաղյան հարցը կար, լավ չէիք ապրելու, սերգոներ ջան...
Աշխարհի երեսին կա՞ ավելի մեծ ոճրագործություն, քան պատերազմող երկրի ղեկավարի կողմից, պատերազմը դեռ չավարտված, մեն-մենակ, գաղտագողի, բոլորից թաքուն երկիր ծախելը: Չկա՛: ՈՒ բոլորդ էլ համոզված եք, որ չկա...
Ե՞րբ ենք թարգելու բարի կամքի դրսևորման խղճուկ դրսևորումները: Զինադադարի ստորագրման թանաքը դեռ չչորացած՝ հայտարարում ենք, թե պատրաստ ենք հումանիտար միջանցք բացել շրջափակման մեջ հայտնված թշնամու զորախմբի առաջ...
Ընդունելով հանդերձ, որ Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմը ներգրավել է վարձկան ահաբեկիչների խմբավորումներ, միջազգային կառույցները շարունակում են սառնասրտորեն հետևել, թե ինչպես են հայերը խելահեղ հերոսությամբ դիմագրավում թվաքանակով ու սպառազինությամբ բացահայտ առավելություն ունեցող սիամական զույգին...
Ա՛յ ДЕЗЕРТИ́Р (հենց ДЕЗЕРТИ́Р, որովհետև հայերեն «դասալիք»-ը քո դեպքում շա՜տ նուրբ կհնչի, համարյա հաճոյախոսություն կդառնա), դու զինված ուժերից, զինվորի առօրյայից ի՜նչ ես հասկանում, որ էլի սկսեցիր վայրահաչել...
Նախ կարդանք Ալեքսանդր Պուշկինի “Вольность” (Ода) (1817 թ. դեկտեմբեր) բանաստեղծության հայտնի քառատողը.
Самовластительный Злодей!
Тебя, твой трон я ненавижу,
Твою погибель, смерть детей
С жестокой радостию вижу...
Մի խոսք կա՝ շունը սատկացնողին են քարշ տալ տալիս:
Էդ նույն տրամաբանությամբ, քանի որ ես բացեցի ֆեյսբուքյան հիվանդության թեման, հիմա էլ փորձեմ դրա շատ տարածված մի ախտանիշի մասին խոսել...
Ադրբեջանցի մայրերին ու կանանց ուղղված անտրամաբանական ու մերժելի «խաղաղասիրական» կոչեր հնչեցնող և ինքնամատուցվող «առաջին տիկին», որ օգտվելով ամուսնուդ զբաղեցրած աթոռի ընձեռած հնարավորությունից...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...