Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Յուրաքանչյուր քաղաքական ուժի թիվ մեկ հենարանը ժողովուրդն է

Յուրաքանչյուր քաղաքական ուժի թիվ մեկ հենարանը ժողովուրդն է
28.02.2025 | 16:39

Բորիս Մուրազին հարցազրույցի ժամանակ բողոքում է, որ բոլորը զբաղված են Նիկոլի քարոզչությամբ, նույնիսկ արդուկը միացնելիս Նիկոլի ապազգային մտքերն է տարածում։

Բորիսը ճիշտ է ասում, բայց ամեն ճիշտ չէ, որ արդարացված է։ Այսինքն, պետք է հասկանալ, թե ինչու են ավելի շատ ու ավելի լավ տարածվում քաղաքական, տնտեսական, սոցիալական, ռազմական ու մյուս բոլոր ոլորտներում ձախողված Նիկոլի մտքերը, և ոչ թե՝ ընդդիմադիր դաշտի։

Իրականում Նիկոլն ունի ծրագիր։ Վատ, հակահայկական, թուրքամետ, հայաստանակործան, բայց ծրագիր՝ իր հստակ նպատակներով, փուլերով, քայլերի հաջորդականությամբ։

Իսկ ի՞նչ ունեն ընդդիմադիրները։ Անսահման մեծ, նույնիսկ հիստերիայի հասնող ցանկություն՝ Նիկոլին հեռացնելու և երկիրը փրկելու, բայց միայն ցանկություն, ու թե ինչպես, ինչ ծրագրով, ինչ ասելիքով, ինչ մարտավարությամբ, ոչ ոք չգիտի։ Կամ գիտեն, բայց ժողովրդից թաքուն են պահում, ինչը ևս հավասար է չիմանալուն, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժի թիվ մեկ հենարանը ժողովուրդն է։ Ո՛չ կրիմինալն է, ո՛չ փողը, ո՛չ էլ նույնիսկ օտար տերությունները։

Եթե ունես ժողովրդի վստահությունը և համակրանքը, կհասնես իշխանության, իսկ եթե չունես ժողովրդի այդ վստահությունը և համակրանքը, ապա ժողովուրդը դեմ կլինի իշխանությանը, բայց քեզ չի բերի իշխանության, վախենալով, որ վատից վատն էլ կա։

Իսկ ժողովուրդը հենց այնպես ոչ ոքի չի վստահում ու համակրում։ Պիտի լինի անցած ճանապարհ, ծրագիր ու ասելիք։

Ու ընդդիմադիրների մեծ մասը, փոխանակ զբաղվի իր ծրագրերն ու ասելիքը մշակելով, զօրուգիշեր քննարկում է Նիկոլի մտքերը, այդ կերպ դառնալով Նիկոլի քարոզիչ՝ իր կամքից անկախ կամ իր կամքով։ Ո՞վ իմանա։

Հետևաբար, պետք չի բողոքել Նիկոլի ռեսուրսներից, պետք է ունենալ սեփական ազգային, կենսունակ ծրագիրն ու ասելիքը և այն ազնվորեն պատմել ժողովրդին։ Այդ դեպքում համաժողովրդական վստահությունը և համակրանքը ավելի հավանական կլինեն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 7233

Մեկնաբանություններ