ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Վիզ ենք դնելու ու ջարդենք մեր ընտանիքի մեջ խոթած ձեր քթերը

Վիզ ենք դնելու ու ջարդենք մեր ընտանիքի մեջ խոթած ձեր քթերը
10.05.2026 | 17:13

Բոլորիս թաղերում, շրջապատում, տեսադաշտում միշտ էղել են երեխեք, ում մեծացրել ա մայրը, հաճախ չդիմանալով սոցիալական ճնշմանը ու ապրուստ վաստակելով հանրայնորեն անընդունելի եղանակներով։ Կյանք ա, երբեք չես իմանա՝ ում որ պատին դեմ կտա։

Դրա մասին ընդունված էր լռել։ Ինձ ու իմ ճանաչած բոլոր մյուս պատանիներին խստիվ արգելվում էր դրա մասին որևէ ակնարկ անել, փորփրել խոցելի դիրքում հայտնված երեխայի վերքերը։ Այդ երեխան էլ շարունակում էր հասարակության մի մասը լինել, սիրել իր մորը ու պայքարել կյանքում ամեն ինչի հասնելու համար։

Բայց երբե՛ք, երբե՛ք այդ երեխաներից որևէ մեկը թույլ չէր տալիս շահարկել իր կյանքի այդ բարդ հանգամանքները ու առավել ևս իր կենսագրության այդ տհաճ դրվագը հպարտության առարկա, բրենդ ու ինքնության մաս չէր դարձնում։ Ընդհակառակը` փորձում էր այնպիսի դիրք գտնել հասարակության մեջ, որ բոլորն իրեն ճանաչեն այդ նոր դիրքով` մեկը գողական էր գնում, մեկը` բոքսի, մեկը գիտնական էր դառնում, մյուսը` դերասան։

Հիմա սա ինչի համար եմ հիշել։ 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանը մեր մայրն ա, մեզ կերակրած ու մեծացրած ծնողը։ Հա՛, կյանքը դժվար ա էղել, հա՛, լավ օրից չի, որ 29743 ա դառել։ 29743 լինելով հանդերձ՝ նա չի դադարում լինել սիրելի, չի դադարում լինել մեր ծնողը։ Մենք նույնիսկ նրա նկարն ենք սիրում, պահում ծոցագրպանում ու պատրաստ ենք կռվել դրա համար։

Բայց պրոբլեմը սկսվում ա էն կետից, երբ կարեկցանքից ու բարոյականությունից զուրկ ինչ-որ լածիրակներ սկսում են առավոտից իրիկուն մեր հետևից գոռալ «29743... հա, ի՞նչ, կարո՞ղ ա սուտ ենք ասում... տենց չի՞... դա փաստ ա... դե կարաք` հակառակը ապացուցեք»։

Ուզում եմ ասեմ, որ ձեր նման անսիրտ ու սադիստ լակոտները սովորաբար վերջում նարկաման ու խաղացող էին դառնում` իրանց պալնացեննի ընտանիքների բարձր հովանու ներքո։ Իսկ մենք ազգովի վիզ ենք դնելու ու վերաձևակերպենք մեր ինքնությունը, ջարդենք մեր ընտանիքի մեջ խոթած քթերը ու հպարտ կանգնենք միջազգային հարաբերությունների չեմպիոնական պոդիումին։

Սադի՛ստ սրիկաներ։

Միքայել Նահապետյան

Դիտվել է՝ 4498

Մեկնաբանություններ