Հայաստանում քանի՞ տասնյակ հազար երեխա պիտի ծնվեր, որ չծնվեց այս ապազգային իշխանության մեղքով, քանի՞ հազար երիտասարդ պիտի ամուսնանար, սակայն զոհվեց պատերազմում։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է թմրամոլության և խաղամոլության, իրավական կամայականության, մեծ կոռուպցիայի, սոցիալական մեծ բևեռացման երկիր, դժբախտության և լացի, հուսահատության և պարտության երկիր։
Այս ամենի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ դժբախտացել են, այդ ընտանիքների երեխաների մանկությունը դժբախտ է: Շնորհավորելով երեխաներին հունիսի 1-ի լուսավոր առիթով, մեծն Թումանյանի խոսքով՝ մենք էլ ենք մաղթում մեր զավակներին՝ ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք, ավելի լավ ու երջանիկ ապրեք։
Ոսկան Սարգսյան