ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Մոսկվան դեռ սպասում է Թրամփի պատասխանին Պուտինի առաջարկին՝ կամավոր կերպով պահպանել ռազմավարական միջուկային զինատեսակների տեղակայման սահմանափակումները՝ սպառազինությունների վերահսկման հիմնական պայմանագրի ժամկետի լրանալուց հետո։ «Ինձ թվում է՝ դա լավ գաղափար է»,- ասել է Թրամփը։               
 

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն
14.01.2025 | 17:19

Իմ հայրենիք, ցուրտ է,

վրադ մի բան գցիր,

դեռ փչում է սուտը,

վրադ սիրտս գցիր։

Ինձ ասում են՝ հաշտվիր,

էլ հայրենի՞ք մնաց,

չեկավ կռվի դաշտից,

Տղերքի հետ գնաց։

Իբր՝ հույսդ է սին,

ճամփադ՝ ընդմիշտ ծվատ,

ոչ ոքի մի լսիր,

մի բան գցիր վրադ։

Իմ գիրը քո մասին

լոկ բառեր չէ վհատ,

դու միայն ինձ լսիր,

մի բան գցիր վրադ։

ՈՒ դաշտերով անցիր,

մինչ երգերս հասնեն,

վրադ մի բան գցիր՝

Տղերքը չմրսեն:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 5450

Մեկնաբանություններ