Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807-ամյակդ, բայց իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ…
12.10.2025 | 12:32
Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807- ամյակդ՝ որպես Էրեբունի ամրոց- քաղաք հիմնադրմանդ ժամանակաշրջանից հաշվված, թեև, գիտեմ, արմատներով շատ ավելի հին ես…
Ի սրտե շնորհավորում եմ մեր մայրաքաղաքի տոնը, բայց չեմ կարող անկեղծ չլինել. իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ Երևանը և ողջ Հայաստանն ազատագրված չէ մեր արտաքին թշնամիների գործակալ, կամակատար, նրանց տրոյական ձի և հինգերորդ շարասյուն հանդիսացող ներքին թշնամիներից, քանի դեռ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, շքնաղ Շուշին, Արցախիս սրբավայրերը և ողջ Արցախս ազատագրված չեն թուրքերից, որոնք տիրացան մեր հայրենիքի այդ անչափ կարևոր մասին մեր նույն ներքին թշնամիների հանցակցությամբ:
Ի՞նչ տոն, երբ թուրքը, Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին մեր մայրաքաղաքի կենտրոնում է և, իր ոհմակի հետ միասին, անպատիժ շարունակում է նորանոր վնասներ պատճառել մեր պետությանը և հայ ազգին…
Ի՞նչ տոն, երբ հայոց երկրորդ պետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախն իր սրբավայրերով գերեվարված, բռնազավթված է թուրքերի, Ադրբեջան արհեստածին պետության կողմից…
Նրանց, ովքեր պատրաստվում են Երևանի տոնը տոնել, տոնական ծրագրին մասնակցել՝ այսօր Դիանա Աբգարի անվան պուրակում գարեջրի փառատոնին և ինչ- որ դիջեյ համերգին մասնակցել, գարեջուր խմել, վաղն էլ հրապարակում եզրափակիչ տոնական համերգին ու շքեղ հրավառությանը մասնակցել, հետևյալ հարցերն ունեմ՝ դուք լո՞ւրջ եք, սթա՞փ եք, եթե այո, կարո՞ղ է մանկուրտի հիշողություն ունեք…
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 5
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 4
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 3
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 2
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին
- Մեղադրական դատավճռի կայացման դեպքում Միքայել սրբազանը պետք է հայտարարի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին
- Հիմքեր ունեմ ենթադրելու, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը պատրաստվում են հերթական անգամ կեղծել ընտրությունները
- Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատերազմը թևակոխում է նոր փուլ, որից ընդամենը մեկ քայլ է դեպի միջուկային դժոխք
- Ինչ է ասել Լավրովը Ռուսաստանի դեմ Եվրոպայի և ՆԱՏՕ- ի պատերազմի, նույնն է թե՝ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Թրամփից հավանաբար վրեժխնդիր է եղել փոքրիկ սատանան՝ Մակրոնը
- Թրամփը հենց ինքը կարող է հակամարտությունը հասցնել Երրորդ համաշխարհայինի. այժմ նա այդ ճանապարհին է
- Ահա հրեշավոր դեմքն այն պոռնիկ Եվրամիության, ուր Նիկոլ հայադավը և իր ոհմակն ուզում են քարշ տալ Հայաստանը․ 2
- ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 7
- ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 6
- Ահա հրեշավոր դեմքն այն պոռնիկ Եվրամիության, ուր Նիկոլ հայադավը և իր ոհմակն ուզում են քարշ տալ Հայաստանը
- Պատահականությո՞ւն, թե ՌԴ-ի դեմ կենսաբանական պատերազմ՝ էկզոտիկ հիվանդություններ տարածելու ունակ վարակիչ մոծակներով
- ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 5
- ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 4
- ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 3
- ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 2
Մեկնաբանություններ