-
21.06.2012|
16:10
«Մարդու պապիլոմա» վիրուսի հետևանքով առաջացող արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու նպատակով, «Մոֆֆիտ» կենտրոնի աշխատակիցները կրծողների վրա փորձարկել են TriVax սինթետիկ վակցինան:
-
19.06.2012|
00:45
Հաշմանդամները պետության հովանու ներքո են։ Սա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, «բժշկական փաստ է»` ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ։ Ամբողջ հարցն այն է, թե ով է բռնում «պետության հովանին»։ Այսինքն, ինչ ձեռքերում է այն` մաքուր ու ճերմա՞կ, թե՞ մոխրագույն և քիչ աղտոտ։ Այո՜, բարձր բարոյական հատկանիշներ են պահանջվում սույն բնագավառում աշխատող մարդկանցից։ Եվ ահա, հայրենի կառավարությունն այս ամենը կարգավորում է օրենքով։
-
15.06.2012|
00:28
Վերջերս լրատվամիջոցներն իրազեկեցին, որ հանրապետության առողջապահական մի քանի հաստատություններ ֆինանսական խոշոր խախտումներ են թույլ տվել` կապված դեղորայքի գնումների հետ։ Գործը դեռ պարզվում է, և հանրությունը սպասում է արդյունքների հրապարակմանը, արդարացիորեն եզրահանգելով, որ վաղուց ժամանակն է, որ բժշկության ոլորտը դառնա թափանցիկ ու վերահսկելի բոլոր առումներով, ընդհուպ պատասխանատվության կանչելու անփույթ և չափ ու սահմանն անցած բժիշկներին։
-
13.06.2012|
01:13
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն Արյան դոնորի համաշխարհային օրը` հունիսի 14-ին, ժամը 10.30-ին, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպում են անվարձահատույց արյունատվության ակցիա, որին կմասնակցեն տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
-
04.06.2012|
04:27
Լոնդոնի համալսարանական և Բիրքբեկի քոլեջների գիտնականները պարզել են, որ 40-ից բարձր տարիքի կանայք ծնում են ավելի առողջ և խելացի երեխաներ, քան նրանցից երիտասարդները: Գիտնականները միաժամանակ պարզել են, որ 40-ն անց կանայք հիմնականում ավելի ուշադիր ու պատասխանատու մայրեր են, քան նրանցից ավելի դեռատիները։
-
04.06.2012|
04:11
Վերջին հինգ ամիսներին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ի 38 և ՄԻԱՎ-ի 73 վարակման դեպք: Փաստորեն, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՁԻԱՀ և ՄԻԱՎ դեպքերի թիվն ավելացել է (34-ի դիմաց` 38, և 69-ի դիմաց` 73):
-
01.06.2012|
00:52
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սույն թվականի մայիսից, ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, «ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագիրը:
-
31.05.2012|
04:25
Աֆղանական թմրամիջոցների ապօրինի վաճառքից ամեն տարի թմրամաֆիան մոտ 69 միլիարդ դոլարի եկամուտ է ստանում: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի թմրամիջոցների առևտրի դեմ պայքարի նախարար Զառոր Ահմադ Մուկբիլը: Աֆղանստանում թմրամիջոցների վաճառքով զբաղվողները տարեկան վաստակում են շուրջ 1 միլիարդ դոլար:
-
24.05.2012|
07:23
ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, համաձայն օրենքի, մայիսի 21-ից դիտարկումներ է սկսել Շիրակի մարզի սննդի արտադրման և իրացման կառույցներում:
Ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի, առաջին դիտարկումները տեսուչներն ու ՀԿ ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրու կենտրոնական շուկայում ու մի շարք խանութներում, որտեղ հիմնականում հետազոտվել են ռիսկային համարվող մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենն ու մանկական սնունդը:
-
24.05.2012|
01:37
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը (հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ) մայիսի 22-ին հանդիսավորությամբ բացել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը: Արարողությանը մասնակցել են Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, վարչակազմի անդամներ, բուժաշխատողներ: Բացմանը ներկա են եղել նաև այդ նպատակով Հայաստան եկած, հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, փոխատենապետ Վեռնոն Հովսեփյանն ու մոտ մեկ տասնյակ բրիտանահայեր: