«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

«Խաղաղության դարաշրջանը» մտել է Հայաստանի սահմանամերձ գոտիներ. Անդրանիկ Թևանյան

«Խաղաղության դարաշրջանը» մտել է Հայաստանի սահմանամերձ գոտիներ. Անդրանիկ Թևանյան
14.09.2022 | 07:20

Առիթ ունեցել եմ գրելու, որ ուկրաինական իրադարձություններն ուղղակի ազդելու են Հայաստանի վրա։ Ադրբեջանցիները, ինչպես 2–րդ համաշխարհայինի ժամանակ թուրքերը Ստալինգրադի պահով, սպասում էին ռազմական զարգացումներին։ Այն ժամանակ Հայաստանը խուսափեց հարձակումից։ Հիմա՝ ոչ։


«Խաղաղության դարաշրջանը» մտել է Հայաստանի սահմանամերձ գոտիներ։
Ամենասարսափելին այն է, որ մեր երկրի անվտանգություն ապահովող պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են։

Դիտվել է՝ 10744

Մեկնաբանություններ