ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Երկու զուգահեռ դժոխային իրականություն

Երկու զուգահեռ դժոխային իրականություն
03.09.2025 | 15:35

Առաջին նկարում բոլորին հայտնի հրեշավոր, մարդասպան և ոչնչություն ամուսնական զույգի ներկայացուցիչն է հերթական անգամ քայլում մեր խոցված արժանապատվության վրայով՝ Մեհրիբանի և Էմինե Էրդողանի հետ։ Այն Էմինե Էրդողանի ով, 44-օրյա պատերազմից հետո օկուպացված Արցախ այցելության ժամանակ Ալիևներին խորհուրդ էր տալիս պահել հայ գերիներին։ Մյուս նկարում Բաքվի բանտում տանջվող լիբանանահայ հայ գերի Վիգեն Էուլջեքյանն է, ով, այսօր հրապարակված տեղեկությունների համաձայն, արդեն 20 օր է հացադուլի մեջ է։ Վիգենն ու մնացյալ հայ գերիները տարիներ շարունակ գտնվում են Բաքվի դժոխքում, որովհետև Հայաստանի իշխանության գլխին մի խումբ կոլաբորացիոնիստներ են, ովքեր արդեն անգամ ձևական առումով չեն էլ փորձում թաքցնել իրենց իրական էությունը։

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 2854

Մեկնաբանություններ