Այնքան, որքան այս դատավորների իրավունքներն են խախտվում, թերևս, որևէ այլ ոլորտի ներկայացուցչի իրավունք այսչափ չի ոտնահարվում:
Հայաստանի դատական համակարգը, ըստ օրենքի, եռաստիճան է, սակայն իրականության մեջ վերադաս ատյանի դերը վերապահել են ԲԴԽ-ին։ Դատախազությունը առիթը բաց չի թողնում իր սրտի համար անցանկալի որոշումների դեպքում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել նախարարուհու հիմնարկ, որն էլ ԲԴԽ կոչվող մասնավոր շահ սպասարկող հիմնարկի հետ ավարտին է հասցնում սկսած ֆարսը:
Դատավորներին պատժելու այս օպերացիան իր ուղիղ ազդեցությունն է ունենում Հայաստանում ժողովրդավարության և իրավական պետության վախճանի արագացման վրա, սակայն դա շատերին չի հուզում, քանի որ նրանք կարծում են՝ այդ անարդարությունը իրենց դուռը չի հասնելու, իսկ շատերը միշտ սխալ են:
Մի գեղեցիկ օր ԲԴԽ կոչվող հիմնարկի պատմուճանավորները իրենք են ճկռելու իրենց ձեռքով արտադրած ապօրինությունների ծանրությակ տակ, բայց արդարության մասին ճչացող նրանց ձայնը ոչ ոք չի լսելու:
Վարդուհի ՍԱՐԳՍՅԱՆ