ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ոչ կոմպետենտ հասարակությունը տենդենց ունի դեպի թուլացում և անկում

Ոչ կոմպետենտ հասարակությունը տենդենց ունի դեպի թուլացում և անկում
15.04.2026 | 17:19

Բարեկեցիկ կյանքով ապրող և չարչարանք ու նեղություն չտեսնող մարդիկ տենդենց ունեն ապրել հնարավորինս հաճույքներով լի կյանքով, որն էլ, անխուսափելիորեն, նրանց իջեցնում է էգոիստական բնույթի կենսաբանական հաճույքների մակարդակին, նույնիսկ, եթե սկզբնական շրջանում նրանք ունեցել են նաև սոցիալական ու ինտելեկտուալ բնույթի հաճույքներ, ներառյալ՝ դրանց ալտրուիստական և ստեղծագործական տեսակները։

Նույնը վերաբերում է նաև տևական բարեկեցիկ կյանքով ապրող հասարակություններին, որոնցում մարդիկ ապրելով գոյաբանական պրոբլեմներից հեռու կյանքով, աստիճանաբար կորցնում են ուրիշի շահը կարևոր համարելը, այսինքն, տենդենց են ունենում դեպի էգոիստական ապրելակերպը՝ առանց որևէ լուրջ ու շոշափելի նպատակ հետապնդելու։

Դրանից բացի, քանի որ իսկական ստեղծագործական պրոցեսի բնական մասն են կազմում որևէ տեսակի գաղափարին ծառայելու հետ կապված զոհողություններն ու, հաճախ էլ, տառապանքի աստիճանի հասնող չարչարանքը, բայց և որը ուղեկցվում է նաև հավասարը չունեցող ինտելեկտուալ հաճույքով, ապա չարչարանքից փախչող մեկը այլևս դառնում է անհամատեղելի բուն ստեղծագործական պրոցեսի հետ, և այն առավելագույնը, որ կանի նա այդ բարդ ոլորտում, ստեղծագործության իմիտացիայից այն կողմ չի կարող անցնել։

Հասարակությունն ինքը, մարդու նման, կարող է լինել կոմպետենտ կամ էլ՝ ոչ կոմպետենտ, և վերջինն էլ լինում է այն դեպքերում, երբ կոմպետենտությունն այլևս կարևոր գործոն չի լինում բարեկեցիկ կյանք ունենալու համար։

Դա էլ նշանակում է, որ նման աննպատակ և ոչ ստեղծագործ մարդկանցով լի ոչ կոմպետենտ հասարակությունը տենդենց կունենա դեպի թուլացումն ու անկումը։

Իսկ թուլացումն ու անկումը որևէ հասարակության համար վաղ թե ուշ նշանակում են պարտություն գլոբալ գոյապայքարում, և քանի որ որևէ մեկը բարձր մակարդակի մրցակցային պրոցեսում չի ուզում պարտվել, ապա բնական է, որ այդ վիճակում գտնվող հասարակությունները պետք է ելք փնտրեն դրանից դուրս գալու համար։

Այս հարցում հիմնական պրոբլեմը պասիոնարությունը կորցրած մարդկանց մոտ այն վերականգնելն է, որի առաջին քայլն էլ այն է, թե ինչն է եղել մարդկանց կողմից այդ հատկությունը կորցնելու հիմնական պատճառը, որն էլ ակնհայտ է, որ եղել է նրանց չափից դուրս բարեկեցիկ կյանքը, որն էլ այդպիսին է դարձել մարդկանց չափից դուրս ազատություն և իրավունքներ տալով, որն էլ արվել է նրանց արտադրողականությունը բարձրացնելու նպատակով, այսինքն, բիզնեսի շահերից ելնելով։

Այսինքն, տվյալ իրավիճակում ո՞րը կարող է լինել հարցի լուծումը, ճիշտ եք, դա պասիոնարությունը կորցրած մարդկանց ձեռքից ազատությունը, իրավունքը և բարեկեցությունը ինչ-որ ռացիոնալ չափով վերցնելն է, որն էլ նրանց համար սովորական կդարձնի հիմա էլ չարչարանքով լի անազատ ու անիրավունք կյանքը։

Իսկ դրա համար ի՞նչ է պահանջվում, դարձյալ ճիշտ եք՝ պրոքսի պատերազմների ու նոր հակամարտությունների շարք։

Հիմա էլ հաջորդ հարցը՝ ո՞րն է կամ ո՞րն էր աշխարհում ամենից բարեկեցիկ ու ապահով սոցիալական կյանքով ապրող կտորը, ու դարձյալ ճիշտ եք՝ ԵՄ-ը և, հատկապես, նրա հյուսիս-արևմտյան կողմերը։

Եվ այս իմաստով ամենից հետաքրքիրն էլ այն է, որ հենց ԵՄ-ը բախվեց իմիգրանտների պրոբլեմի հետ և նաև զրկվեց Ռուսաստանից եկող էներգակիրներից։

Շատ հետաքրքիր աշխարհում ենք ապրում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ