ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.11.2019 | 00:03

Դու տվե­ցիր ինձ գա­վա­զանն
Ա­հա­րո­նի` Աբ­րա­հա­մի,
Հա­կո­բի ու Մով­սե­սի, Դավ­թի, Էս­թե­րի:
Ա­սա­ցիր` պիտ հաղ­թես քո թշ­նա­մի­նե­րին:
Դու ցույց տվե­ցիր Ա­րա­րատ լեռն ու
ա­սա­ցիր` մի ան­գամ էլ ա­սա`
Տեր, տուր ինձ այդ սա­րը:


Ես Քեզ ա­սա­ցի` բայց Տեր իմ, չէ՞ որ դու
տվել ես ինձ այդ սա­րը:
Սա­րը մա­նու­կի պես խլր­տում էր,
Շր­թունք­նե­րը բա­ցած` եր­կունք ապ­րում.
Սա­րի մի­ջից ծն­վում էր մեր փո­փոխ­ված
կյան­քը:
ՈՒ տվե­ցիր մեզ այդ Սա­րը, Տե՜ր…


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 4581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ