Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ո՞վ հասկացավ Անդրանիկին, որ Վարուժին հասկանային

Ո՞վ հասկացավ Անդրանիկին, որ Վարուժին հասկանային
29.01.2024 | 13:18

2019 թ. հունվարի 29-ին մահացավ ՀԱՀԳԲ մարտիկ ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

31 հունվարի 2019 թ.

Վարուժան Կարապետյանին ճանապարհեցինք...

Սասուն:

Իր իմացած հայրենասիրությունը շատ էր հին, մեր իմացածի հետ չբռնեց:

Իր իմացածը Սերոբ Աղբյուրի ու Անդրանիկի հայրենասիրությունն էր: Ո՞վ հասկացավ Անդրանիկին, որ Վարուժին հասկանային:

Մի հին ու մոռացված սասունցի՝ Դաշտենց Խաչիկ անունով, իր սիրտը պայթեցնելուց առաջ ճչացել էր.

Մեծ կեռմաններում շփոթված անցորդ,

Դու երգ՝ մոռացված Անդոկի լանջին,

Ո՞վ է այդ սարի անունը հիշում

Որ քեզ տուն կանչի...

Վարուժն իր սասունցի պապի պես մի թունդ քֆուր տվեց ու պայթեցրեց սիրտը:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3867

Մեկնաբանություններ