ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Պակիստանը թույլատրել է Ռուսաստանին օգտագործել Գվադար նավահանգիստը

Պակիստանը թույլատրել է Ռուսաստանին օգտագործել Գվադար նավահանգիստը
26.11.2016 | 21:55

Պակիստանի իշխանությունները հավանություն են տվել Ռուսաստանի կողմից արտադրանքի արտահանման համար Գվադար նավահանգստի օգտագործման գաղափարին, հայտնում է News International-ը: Ռուսաստանն առևտրային գործունեության իրականացման համար հետաքրքրվածություն է հայտնել նավահանգստի օգտագործման հարցում, երբ հայտարարել են Կասպից ծովի նրա հարևաններ Թուրքմենստանն ու Իրանը։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը վերջերս Իսլամաբադում հանդիպել էր պակիստանյան հետախուզության և պաշտպանական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանի ԱԴԾ-ի ղեկավար Ալեքսանդր Բորտինկովը հայց է ներկայացրել, որ Ռուսաստանը կցանկանար միանալ Պակիստանի և Չինաստանի միջև տնտեսական միջանցքին, որից հետո պակիստանյան իշխանությունները դրական ազդանշան են տվել Ռուսաստանի կողմից Գվադար նավահանգստի օգտագործմանը։ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը, որ երկօրյա այցով գտնվում է Թուրքմենստանում, ողջունել է այդ միջանցքին միանալու Ռուսաստանի ձգտումը։ Սպասվում է, որ այդ նավահանգստի հարցով համաձայնագիրը կստորագրվի հաջորդ ամիս։ Գվադար նավահանգիստը առանցքային կետ է չինա-պակիստանյան տնտեսական միջանցքի նախագծի համար։ Նավահանգիստը բացվել է 2007-ին, 2016-ի նոյեմբերի 13-ին է սկսել իր կոմերցիոն շահագործումը։

Դիտվել է՝ 3610

Մեկնաբանություններ