ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Թրամփի «խաղաղության» պոպուլիզմը դարձել է ավտորիտար ռեժիմների լիցենզիան

Թրամփի «խաղաղության» պոպուլիզմը  դարձել է ավտորիտար ռեժիմների լիցենզիան
20.02.2026 | 18:15

Վաշինգտոնում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը մասնակցեցին, այսպես կոչված, «խաղաղության խորհրդի» նիստին։ Նիստի ֆոնին ալիևյան ռեժիմի ընդդիմադիրները փորձեցին իրականացնել խաղաղ բողոքի ակցիա, սակայն Ալիևի թիկնապահները, անտեսելով ամերիկյան իրավակարգը, հրելով մի կողմ ԱՄՆ ոստիկանությանը, ֆիզիկական բռնություն կիրառեցին ցուցարարների նկատմամբ։ Սա ոչ թե դիվանագիտական միջադեպ էր, այլ բացահայտ ցուցադրություն․ Ալիևը փաստացի ոտքերը սրբեց ամերիկյան ժողովրդավարության վրա՝ օգտվելով այն մթնոլորտից, որը ձևավորվել է Դոնալդ Թրամփի օրոք։

Թրամփի «խաղաղության» պոպուլիզմը իրականում դարձավ ավտորիտար ռեժիմների համար լիցենզիա՝ անպատիժ արհամարհելու ամերիկյան արժեքներն ու ժողովրդավարական ինստիտուտները։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ