ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.06.2026 | 00:10
Բխեցրու՛, Տե՛ր,
իմ գլխում վտակների աղբյուրը և
ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը,
լվա՛ իմ հանցանքների աղտերն ու
սրբի՛ր վերքերիս թարախը,
հանի՛ր իմ մեղքերի փուշը և
տնկի՛ր կենաց բույսը:
Աճեցրու՛, Տե՛ր, արդարությունը և
Նվաստացրու՛ անօրենությունը,
Մեռցրու՛ մարմնի ցանկությունը և
նորոգի՛ր հոգուս կենդանությունը:

Սուրբ Եփրեմ Ասորի
Դիտվել է՝ 5258

Մեկնաբանություններ