ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Ինքը հանձնարարություններ ունի»

«Ինքը հանձնարարություններ ունի»
17.03.2013 | 21:25

ՖԲ օգտատեր Ղուկաս Մեհրաբյանը, արձագանքելով irates.am-ի քիչ առաջ զետեղած «ԺՀԿ-ից ՀԱԿ՝ երեք հոգի» հրապարակմանը, հետևյալ պատասխանն է հղել իմ ֆեյսբուքյան պատին.
«ԺՀԿ-ի նախագահի աթոռը բռնազավթած, անփոխարինելի «առաջնորդը», կուսակցության երիտասարդների ժողովը կուսակցության համագումար ներկայացնելու, շինծու և կեղծ փաստաթղթերով քաղխորհրդի անդամներին կուսակցությունից հեռացնելու, ինչպես նաև այլ՝ «Կուսակցությունների մասին» օրենքի բազմաթիվ պահանջները խախտելու համար, արդարադատության նախարարության համապատասխան վերահսկողության տեսչության կողմից զգուշացվել է, որ, եթե ԺՀԿ-ի «առաջնորդը» սեղմ ժամկետում նշված թերությունները չվերացնի, ապա լիազորված մարմինը կդիմի դատարան՝ կուսակցությունը լուծարելու պահանջով:
Պ. Մակեյանը հերթական ստերն է սփռում, ասելով, թե կուսակցությունից հեռացել է ընդամենը 3 անդամ: Ի գիտություն «առաջնորդի», կուսակցությունից հեռանալու ցանկություն է հայտնել արդեն ավելի քան 250 անդամ՝ Երևանից, Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերից, ովքեր արդեն գրանցվել են ԺՀԿ Աջափնյակի տարածքային գրասենյակում և սպասում են հետագա քայլերին:
Խորհուրդ եմ տալիս չզբաղվել իրեն չվերաբերող ձևաչափերով: Ինքը հանձնարարություններ ունի»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ