ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Հանուն ժողովրդավարության» պատերազմն օգնեց դատարկել զինապահեստները

«Հանուն ժողովրդավարության» պատերազմն օգնեց դատարկել զինապահեստները
23.11.2024 | 15:53

Սոցցանցերում և մամուլում շատ ակտիվ քննարկվում է Ռուսաստանի կողմից ուկրաինական Դնեպր քաղաքին բալիստիկ հրթիռով հարվածելու փաստը: Որն է այս իրադարձության քաղաքական համատեքստը, որն անհրաժեշտ է իմանալ, հատկապես՝ քաղաքագիտական ոլորտի մասնագետներին: Առաջին և կարևոր հետևությունը, որ ես արել եմ, նախկինում ևս մի քանի գրառաումներում և հրապարակումներում բարձրաձայնած, այն է, որ պատերազմը ունի իր կոնկրետ շահառուները, հանձինս ռազմական առումով մեծ տերությունների, որոնք գլոբալ քաղաքական գործընթացներում հենվում են ռազմական բաղադրիչի և ջերմամիջուկային զենքի օգտագործման սպառնալիքի վրա: Այս պատերազմը հոյակապ փորձադաշտ է նորագույն զինատեսակների փորձարկման և կատարելագործման համար և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար: Ռուսական հիպերձայնային հրթիռը, որը կարող է կրել նաև միջուկային մարտագլխիկ, հնարավոր չէ ոչնչացնել ներկա հակահրթիռային պաշտպանության միջոցներով, որը, իհարկե, սենսացիա է հատկապես ԱՄՆ-ի համար: Պատահական չէր, որ Վաշինգտոնին Մոսկվայից նախօրոք զգուշացրել էին հրթիռի կիրառման մասին, այսինքն, «ոչնչացրեք, եթե կարող եք»: Արևմտյան ռազմարդյունաբերական համալիրը ևս բազմաթիվ զինատեսակների փորձարկումներ է անում՝ տանկեր, հակատանկային ականանետներ, ԱԹՍ-ներ, հեռահար հրետանի և այլն: Մի խոսքով, երբ մենք ցավ ենք ապրում զոհերի համար, ռազմարդյունաբերական հատվածը իր գործն է անում: Երկրորդ իրողությունը դա արևմտյան պատժամիջոցների քաղաքականության հանդեպ աճող անվստահությունն է: Ինչ է ստացվում, 40-50 տարի պատժամիջոցների տակ գտնվող երկրներ՝ ՌԴ, Իրան, Հյուսիսային Կորեա, հետ չեն մնում նորագույն բարդ տեխնոլոգիաներով արդիական զինատեսակների ստեղծման և արտադրության ոլորտում: Երրորդ իրողությունը, որն, ի դեպ, ևս նորույթ էր շատերիս համար, ուկրաինական հացահատիկի, որպես պարենային անվտանգության համաշխարհային նշանակության գործոնի, ցցուն բացահայտումն էր. պարզվեց, որ այն մեծ մասնաբաժին ունի Եվրոպայի, Աֆրիկայի և եվրասիական գուտու բազմաթիվ երկրների պարենային մատակարարումներում, ոչ պակաս կարևոր՝ էներգակիրների հետ համեմատած: Եվ ևս մեկ բացահայտված իրողություն: Պարզվեց, որ «հանուն ժողովրդավարության» պատերազմն օգնեց դատարկել զինապահեստները հին և նոր պահանջներին չհամապատասխանող սպառազինություններից, որոնք իրենց դարն ապրած զինատեսակներ էին: Դրանց փոխարեն ռազմարդյունաբերական համալիրները նոր եկամտաբեր պատվերներ ստացան, ոմանք հարստացան, ոմանք էլ սերնդեսերունդ ընկան պարտքերի ու վարկերի տակ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 12044

Մեկնաբանություններ