Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Երկրաշարժ՝ Արգենտինայի հյուսիսում

Երկրաշարժ՝ Արգենտինայի հյուսիսում
28.05.2012 | 00:12

Այսօր 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի հյուսիսում։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը ցնցել է տեղի ժամանակով 02.07-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Սանտյագո-դել-Էստերո քաղաքից 116 կմ հարավ-արևելք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ