ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ձեր երազած Հայաստանը «երկրի հակառակ կողմում» է

Ձեր երազած Հայաստանը «երկրի հակառակ կողմում» է
15.11.2025 | 14:30

Բոլոր «մկներն» ու «ձկները» պլստացին, Արցախը չպլստաց: Եվ գիտե՞ք ինչու չպլստաց, որովհետև քանի դեռ Ղարաբաղյան հարցը կար, լավ չէիք ապրելու, սերգոներ ջան: Ականջդ կանչի, Լևոն Տեր-Պետրոսյան, իմաստուն մարդ էր, հո զոռո՞վ չի: Հիմա ի՞նչ եմ ուզում ասել. ուզում եմ ասել, հարգարժան հպարտներ, որ շարունակեք սատարել ու զորակցել ձեր սրտի վարչապետին, որովհետև էն, ինչ ինքն արել է, արել է ձե՛ր բարեկեցության, ձե՛ր երեխաների արժանապատիվ ապագայի համար: Ինքը, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, բոլորիդ սիրելով ու բոլորիդ առաջ խոնարհվելով է ծախել Արցախը ու էն աստղաբաշխական գումարը, որ ձեռք է բերել դարի գործարքից, իր չորս երեխաների յոթ սերունդների արքայավայել կյանքն ապահովելու համար հո չի՞ ձեռք բերել, ձե՛զ համար է ձեռք բերել, վաղն էլ մինչև «վերջին լուման, վերջին կոպեկը, վերջին դոլարը» կիսվելու է ձեզ հետ՝ բարձրացված աշխատավարձերի ու թոշակների տեսքով: ՈՒ էն նախկին թալանչիները, որ էսօր հրապարակում բերանները շաղ են տալիս ձեր արդար ու անկաշառ վարչապետի հասցեին, ծախված Արցախի ու արդեն աճուրդի դրված Հայաստանի մասին հո չե՞ն մտածում, ուղղակի տրաքում են էն մտքից, որ «Հայաստանում գողերի ժամանակն անցել է»:

Եվ ուրեմն, կեցցե ձեր սրտի վարչապետը, կեցցեք դուք, սերգոներ ջան, որ արդեն ապրում եք ձեր երազած Հայաստանում: Միայն թե էդ Հայաստանը «երկրի հակառակ կողմում» է:

15. 11. 2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 31370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ