Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Հայտարարություն

Հայտարարություն
17.09.2025 | 19:19

Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազանդությամբ» կատարեց:

Ինչ վերաբերում է Տ. Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը:

Եկեղեցում տիրարապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազանդության, մարդասիրության և աստվածսիրության ոգին: Սրան զուգահեռ եկեղեցականները առաջնորդվում են նաև նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ`եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնոտություններից և կամայականություններից:

Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմնասյուների, այն է` սիրո և կարգապահության, անկարող պիտի լինեն ամբողջանվեր և արդյունավետ ծառայելու Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր մեր ժողովրդին:

«Իմաստուն տղան լսում է հոր խրատը, բայց ծաղրողը չի ընդունում հոր հանդիմանությունը» (Առակաց 13:1):

Արագածոտնի թեմի մամլո դիվան

Դիտվել է՝ 2679

Մեկնաբանություններ