ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Իշխանությունների օրեցօր ընդգծվող ցինիզմն ու պատեհապաշտ վարքագիծը

Իշխանությունների օրեցօր ընդգծվող ցինիզմն ու պատեհապաշտ վարքագիծը
21.10.2025 | 14:20

Հայաստանում տիրող անկառավարելի քաոսը գնալով ավելի է խորանում, որի ուղիղ դրսևորումներն են իշխանությունների օրեցօր ընդգծվող ցինիզմն ու պատեհապաշտ վարքագիծը։ Օրվա իշխանությանը թվում է, թե կարելի է որոտընդոստ, պաթոսախեղդ տեքստերով արդարացնել սեփական աղետաբեր քաղաքականությունը և հանրային ուշադրությունը տեղափոխել իրենց նախընտրած թիրախների վրա։

Բնավ ցանկություն չունեմ որևէ մեկի փաստաբանությամբ զբաղվել, սակայն ակնհայտ է՝ դեմագոգիայի ու պոպուլիզմի այսպիսի չափաբաժինը որևէ երկրի ներքաղաքական օրակարգի համար չափազանց շատ է։ Նիկոլն ու պոպուլիզմը խաչեղբայրներ են՝ դրա ապացույցներ փնտրելն ավելորդ է։

Առավոտյան Ազգային ժողովում ականատես եղանք ցինիզմի հերթական «մաստեր-կլասին», ինչը, բնականաբար,

սպասելի էր, քանի որ Գյումրու բռնազավթման օպերացիան վաղեմի ցանկություն էր և սրանց սիրելի թեման խոսելու համար։ Տեսարաններն էլ լիարժեք ապահովված էին։ ԱԺ փոխխոսնակներից մեկը, ամենայն լրջությամբ, հայտարարում է, թե մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք, որ ընդդիմադիր պատգամավորներն այսօր «իրավունք ունեն Ազգային ժողովի ամբիոնից ազատ խոսել և իրենց կարծիքը հայտնել», ու շեշտում, որ՝ «էլ ժողովրդավարությունը ո՞նց ա լինում»։ Իսկ հիմա ուշադիր լսենք, թե նույն անձը ինչ է ասում․ «Նախկինում նման բան չկար, ոչ ոք չէր կարող ազատ արտահայտվել»։

Հիմա՝ իմ ավանդական «քունաշը»․ դու լո՞ւրջ ես ասում։ Բա էդ որ շեֆդ, իրեն Վիլյամ Վոլասի տեղը դրած, ամբողջ օրը Ռոբին Հուդ էր խաղում, կոկորդը պոռթում, Միրզոյան Արոն ամբիոնից ֆեյերվերք էր անում Լենայի ձեռքը բռնած՝ դա ժողովրդավարություն ու հանդուրժողականություն չէ՞ր։ Որ ասում են՝ մարդու հիշողությունը կարճ է, ճիշտ են ասում։ Թերևս շատերը մոռացել են Նիկոլի այն հայտնի արտահայտությունները՝ «միս չկա, կանաչի ու սոխ կերեք», «ժիգուլի բրթեք՝ բենզին չկա», «հող հանձնողին հանձնենք հողին» և ուրիշ շատերը։ Հիշո՞ւմ եք, երբ նա հարցուպատասխանների ժամանակ էջերով հարցեր էր ուղղում վարչապետներին ու նախարարներին։ Ո՞վ էր նրան ասում՝ «աչքիդ վերևը սև հոնք կա»։ Դա՞ էր դեմոկրատիան, թե՞ ձեր այսօրվա «գետտոն», որը դուք սարքել եք ամբողջ երկրով մեկ՝ մարդկանց դարձնելով ագրեսիվ ու իրար ատող սուբյեկտներ։

Նիկոլը մի բան հաստատ փայլուն է անում՝ տիրապետելով մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու բավականին արդյունավետ գործիքների, կարողանում է այնպես մանիպուլացնել ու հիպնոսացնել, որ մարդիկ վերածվում են մեկ կետից կառավարվող խամաճիկների։ Եվ ամեն ինչ արվում է, որպեսզի երկրում չլինի ոչ համերաշխություն, ոչ ներքին ներդաշնակություն։ Իսկ էս ամենի ֆոնին ինքը հանգիստ գնում է թուրքի հետ «քիրվայություն» անելու։

Ձեր դեմքն է սա, ձեր վարքագիծը՝ է՛լ ավելի խոսուն։

Այս ամենը արդեն վաղուց դուրս է քաղաքական պայքարի սահմաններից․ սա իշխանության ինքնապահպանման բնազդն է, որը սնվում է ատելությամբ, բաժանումով և հասարակական անգիտությամբ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 240

Մեկնաբանություններ