Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Միասնաբար հեռացրեք նրան, հետո պարզեք ձեր հարցերը

Միասնաբար հեռացրեք նրան, հետո պարզեք ձեր հարցերը
18.04.2026 | 14:09

Վիճակն արդեն անթաքույց նետված է․ Փաշինյանն անցել է բոլոր թույլատրելի սահմանները։ Նրա վերջին՝ «շուն ու շանգյալ», հիստերիկ արտահայտությունը համակերպման ու հանդուրժողականության ոչ մի ելք չի թողնում։

Դրանով երկրի վարչապետ կոչեցյալը ոչ միայն մինչև վերջ բացեց իր իրական դեմքը, այլև մարտահրավեր նետեց երկրի ողջ ընդդիմադիր հանրությանը՝ մեկ անգամ ևս խորացնելով թշնամությունն ու անհանդուրժողականությունը ժողովրդի տարբեր խավերի միջև, հասարակությունը անամոթաբար բաժանելով «իմոնց» և «ուրիշների»։

Եվ դա շատ ակնհայտ երևում է «փաշինյանականների»՝ իրենց կուռքի, ֆեյսբուքյան արձագանքներից։ Նրանք հաստատում են, որ առաջինը ուրիշներն են այդ արտահայտությունն արել, իսկ Փաշինյանը կրկնել է։ Այսինքն՝ նա այդ իրավունքն ունի․․․

Ենթադրենք, թե այդպես է, ինչ-որ մեկ ուրիշն է նախապես դա ասել։ Բայց երկրի հասարակ քաղաքացու և հենց այդ նույն երկրի ղեկավարի միջև պե՞տք է ինչ-որ տարբերություն լինի։ Եթե քաղաքացին իրեն կարող է նման արտահայտություն թույլ տալ, ապա վարչապետը դրա իրավունքը բոլորովին չունի։ Նրա խոսքը կարող է հետևանքներ ունենալ։ Սա պարզագույն ճշմարտություն է, որը չընդունելը կուրության կամ անեղսունակության հավասար բան է։

Սակայն, հիմա իմ ասելիքն այլ է։

Հարգելի ընդդիմադիրներ, Փաշինյանը բոլորիդ է այդ բառերով պիտակավորել։ Այսինքն, ոչ թե միայն մենք ենք՝ ձեր ընտրողները, այլև՝ հենց դուք եք «շուն ու շանգյալ»․․․

Սրանից հետո հանդուրժել կարելի՞ է, համարել, որ դա զուտ հիստերիկ նոպայի դրսևորում է։

Ոչ, դա Փաշինյանի հստակ դիրքորոշումն է, նրա վերաբերմունքը դեպի այն ժողովուրդը, որին ինքն է ղեկավարում։

Դուք այսօր արդեն մի գլխավոր անելիք ունեք․ թողեք ձեր տարաձայնությունները, դարձեք մի բռունցք։ Որովհետև, ընտրություններում, եթե հանկարծ դուք պարտվեք, ուրեմն, Փաշինյանը ՃԻՇՏ Է․․․ Որպես մարդ, որպես քաղաքական գործիչներ, կուսակցություններ, դաշինքներ, դուք դա թույլ տալու իրավունք, պարզապես, ՉՈՒՆԵՔ:

Մի կողմ թողեք ձեր անձնական դիրքորոշումները, միմյանց նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները, մի դատեք միմյանց։ Ինչպես ասում են՝ ջուրը չտեսած՝ մի բոբիկացեք։

Բոլորս հիմա մեկ խնդիր ունենք․ Փաշինյանին ու իր թիմին հեռացնել իշխանությունից։ Եթե դուք չեք միավորվում, ապա տեղ եք բացում Փաշինյանի համար։ Պարտվելու եք ոչ միայն դուք, այլև՝ ողջ ժողովուրդը, Հայաստան աշխարհը։ Ձեր միասնությունից է կախված ապագա ունենալու ազգի տեսլականի իրականացումը կամ երկրի կործանումը։

Ձեր բոլոր ընտրողների անունից կոչ եմ անում ձեզ․ ՄԻԱՑԵՔ։ ԴՈՒՔ ԴԱ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՆԵԼ։ Եթե ձեր անձնական ամբիցիաները վեր եք դասելու ազգի ապագայի տեսլականից՝ մենք պարտվելու ենք։ Ձեր միասնականությունից է կախված երկրի ճակատագիրը։ Եղեք այդ ճակատագրի տերը, Հայաստանը մի տարեք ահեղ փորձությունների։

Իմ ընկերները գիտեն, թե որ մարդուն ու դաշինքին եմ տալու իմ ձայնը։ Բայց այսօր դա ինձ համար երկրորդական խնդիր է։ Կարևորը Փաշինյանի հեռացումն է։ Միասնաբար հեռացրեք նրան, հետո, երբ կհաղթեք ընտրություններում՝ միմյանց միջև պարզեցեք ձեր հարցերը։ Հիմա դրա ժամանակը չէ։

Պավել Նազարյան

Դիտվել է՝ 125

Մեկնաբանություններ