Մ.թ.ա. 80֊ական թվականներին Տիգրան II-ը հիմնեց նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը, որը գտնվում է Հայկական Տավրոսի մատույցներում։ Տիգրանակերտը շրջապատված էր բարձր բերդապարիսպներով և աչքի էր զարնում հոյակապ պալատներով ու շենքերով։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ Ապպիանոս Ալեքսանդրացին այն դասել է ժամանակի հրաշակերտ քաղաքների շարքը։ Տիգրանակերտն ու Արտաշատը կապված էին հատուկ մայրուղով, որը կոչվում էր «Թագավորական ճանապարհ»։
Նյութի աղբյուր` Ծ.Պ. Աղայան «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկ»։
Մշակեց Արտիկ ԱՎԱԳՅԱՆԸ