«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Փորձ է արվում ազգային ինքնության ու արժանապատվության հարցերը ներկայացնել որպես անցյալի բեռ

Փորձ է արվում ազգային ինքնության ու արժանապատվության հարցերը ներկայացնել որպես անցյալի բեռ
21.06.2026 | 14:13

«Այսքան ուրախ կյանքը մեր Լենին պապին է տվել»…

Այսպիսի տողեր էին երգում սովետական Հայաստանի երեխաները՝ շարքերով կանգնած, դրոշներով, ժպիտներով։ Բայց այդ ժպիտների հետևում շատերի իրականությունը բոլորովին այլ էր՝ կենցաղային ծանր պայմաններ, թերսնված երեխաներ, բոբիկ ոտքեր, աքսորված ընտանիքներ, սահմանափակումներ ու աղքատություն։

Ամենավտանգավորը միայն դժվարությունը չէր, այլ այն, որ մարդուն սովորեցնում էին սիրել իր վիճակը, ընդունել պարտադրանքը՝ որպես հոգատարություն, իսկ լռությունը՝ որպես երջանկություն։

Երբ տարիներ շարունակ քեզ համոզում են, որ կորուստը հաղթանակ է, զիջումը՝ խաղաղություն, իսկ արժանապատվությունից հրաժարումը՝ «իրատեսություն», մարդը սկսում է պաշտպանել այն գաղափարները, որոնք իրականում թուլացնում ու ոչնչացնում են իրեն։

Այս երևույթը շատերը համեմատում են ստոկհոլմյան սինդրոմի հետ․ երբ մարդը հոգեբանական կապ է ստեղծում այն համակարգի հետ, որը սահմանափակում է իրեն, և սկսում է արդարացնել նույնիսկ այդ կեղեքիչ համակարգի մահաբեր քայլերը։

Ցավալի զուգահեռը մեր օրերի հետ այն է, որ կրկին փորձ է արվում հասարակությանը համոզել՝ կորուստը ներկայացնել որպես ձեռքբերում, նահանջը՝ որպես իմաստուն քայլ, իսկ ազգային ինքնության ու արժանապատվության հարցերը՝ որպես անցյալի բեռ։

Ժողովուրդը կարող է ապրել դժվարությունների մեջ, բայց ամենամեծ վտանգը սկսվում է այն պահին, երբ նրան համոզում են, որ այդ դժվարությունն այլևս խնդիր չէ, այլ «նոր երջանկության» ճանապարհ։

Երեկ ասում էին՝ «Լենին պապին է տվել»։

Այսօր ասում են՝ «սա է իրականությունը, ուրիշ ճանապարհ չկա»։

Իսկ ամենակարևոր հարցը մնում է․ արդյո՞ք ժողովուրդը դեռ ինքն է որոշում իր ճանապարհը, թե՞ արդեն սովորել է ուրիշների որոշումները ընդունել որպես սեփական ընտրություն։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ

«Կախարդական փայտիկ»