-
17.07.2025|
13:12
Սիրելիներ՝ ծանոթներ և անծանոթներ,
Այս էլ կասեմ և կլռեմ, քանի որ այս ծով անարդարության ու կեղծիքի մեջ պետք է միշտ բա՛րձր հնչի ձայնը ճշմարտության:
Գիտեք, թե ինչո՞ւ են հարձակվում հենց Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի վրա՝ անհեթեթություններ դուրս տալով ու զազրախոսելով, և այդ ամենը կազմակերպված կերպով տարածելով...
-
17.07.2025|
12:11
Սիրելի լրագրողներ,
Ամենևին կարիք չկա հայտնի ցնորաբանությունները (մորոսաբանություն) տարածելու, ավելին՝ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ակնկալելու հոգևոր սպասավորներից և ուղղամիտ հավատացյալներից: Այդպես վարվելով, կամա թե ակամա, ջուր է լցվում օտարների (աշխարհիկ ու կրոնական) ջրաղացին, որոնք ընդդեմ Հայոց Եկեղեցու իրականացնում են կազմակերպված պայքար...
-
15.07.2025|
13:29
Սիրելի հավատացյալ ժողովուրդ:
Արդարև, օրհնյալ է Տերը, որ այս դժվարին ժամանակներում մեր ազգին պարգևել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետին՝ զորավոր հավատքով, անսասան նվիրվածությամբ և աստվածահաճո սուրբ առաքելությամբ...
-
12.07.2025|
12:02
Ի գիտություն բոլորին.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Առաքելապատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի իրավահաջորդն է...
-
11.07.2025|
19:53
Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, գոհություն ենք հայտնում Երկնավոր մեր Տիրոջը, որ բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առիթն ունեցանք համախմբվելու Միածնաէջ Սուրբ Էջմիածնում, միասնաբար խորհրդածելու սրբազան մեր առաքելության շուրջ և աղոթք բարձրացնելու աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի և հայրենիքի համար...
-
11.07.2025|
13:52
Մտածե՞լ եք, թե ինչու է գրիչ գողացող նեռը փորձում ամեն կերպ հասնել Մայր Տաճար և իր կամակատար համակարգով խուզարկել Մայր Աթոռը...
-
11.07.2025|
13:43
Համաձայն ՀՀ «Աստվածասեր» ու «եկեղեցասեր» իշխանությունների, իրենք ո՛չ թե պայքարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, այլ որոշ անձերի, այդ թվում Վեհափառի և մի խումբ հոգևորականների...
-
11.07.2025|
12:35
Բոլոր բարի կամքի տեր մարդկանց ողջ աշխարհում՝
այս օրհասական պահին դիմում եմ ձեզ, այն, ինչ տեղի է ունենում վերջին ամսվա ընթացքին Հայաստանում, քաղաքական հակամարտություն չէ՝ այլ հարված ժողովրդի հոգուն ու սրտին, որը 1700 տարի հանդիսացել է քրիստոնեական հավատքի ու հայ ինքնության պահապան...
-
11.07.2025|
11:16
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ավանդության համաձայն՝ հոգևորականը ձեռնադրության պահին ստանում է նոր անուն։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլև խորհրդանշական և աստվածաբանական իմաստ ու կարևորություն ունեցող արարողություն...
-
10.07.2025|
20:19
Քրիստոսի հանդեպ սերն ուրիշ բան է:
Չունի վերջ, չունի հագեցում:
Տալիս է կյանք, տալիս է ուժ, տալիս է առողջություն, տալիս է, տալիս է, տալիս է...