ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Եկեղեցապատկան տարածքը շարունակում է մնալ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի սեփականությունը

Եկեղեցապատկան տարածքը շարունակում է մնալ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի սեփականությունը
27.01.2017 | 16:07


«Իրատես» թերթի հարգելի գործընկերներ,


Թերթի 27.01.2017թ. հերթական համարում հրապարակված «Ինչ է եղել եկեղեցապատկան տարածքի հետ» վերտառությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակում արծարծվող հարցի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ տարածքը շարունակում է մնալ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի սեփականություն հանդիսացող տարածք, որտեղ նախատեսվող եկեղեցու շինարարությունը պետք է իրականացվի Մայր Աթոռի կողմից:


Ինչ վերաբերում է նշված տարածքին հարող մյուս հողակտորներին, տեղեկացնում ենք, որ այդ մասով առկա են համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ տվյալ հողակտորների սեփականատերերն իրականացնում և կարող են իրականացնել հաստատված նախագծերի համապատասխան կառուցապատումներ: Հարկ ենք համարում նաև նշել, որ կառուցվելիք եկեղեցուն հարակից տարածքում դեռևս 1990-ական թվականներին է ձևավորվել Աջափնյակի Գ1 բնակելի թաղամասը և նախատեսվող կառուցապատումներն իրականացվում են տարածքի քաղաքաշինական ծրագրերին համապատասխան:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ