ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Ասում են

Ասում են
06.10.2022 | 07:30

«Հավաստի աղբյուրը» ինքնախոստովանեց, որ հակառուսական հիստերիայի հրահրիչն ինքն է։ Ինքն է նաև Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ մանրադրամ դարձնողը։

Նպատակը մեկն է՝ Արևմուտքի համար Սաակաշվիլուց է՛լ ավելի Սաակաշվիլի դառնալու դիմաց Արևմուտք փախչելու հնարավորություն ստանալը։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 49085

Մեկնաբանություններ