Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հիտլեր՝ չարիքի ծնունդ

Հիտլեր՝ չարիքի ծնունդ
06.11.2025 | 11:05

Երկրորդ աշխարհամարտի ավարտից վաթսուն տարի հետո Գերմանիայի կինոթատրոններում սկսել է ցուցադրվել «Հիտլեր՝ չարիքի ծնունդ» գեղարվեստական կինոնկարը։

Խորհուրդ եմ տալիս նայել այս ֆիլմը, որովհետեւ տեսածներիս մեջ սա հարկավ առաջինն է, որտեղ Հիտլերը ներկայացվում է ոչ թե որպես հրեշ, այլ մի մարդ՝ իր տկարություններով, թուլություններով։

Ֆիլմը պատմում է մի սահմանափակ հնարավորություններով մարդու մասին, որը հանգամանքների բերումով հայտնվում է մի իրավիճակում, որտեղ միլիոնավոր մարդկանց ճակատագրերի եւ ամբողջ աշխարհի հետագա զարգացման վրա ազդող որոշումներ պետք է կայացնի, պատմական բոլոր տխուր հետեւանքներով։

Այս ֆիլմը լույս է սփռում համամարդկային մի խնդրի՝ տհասների իշխանության հասնելու երեւույթի վրա։

Այս ֆիլմը նայելիս զուգահեռներ կարելի է անցկացնել սեփական հայրենիքի հետ եւ հասկանալ, թե ինչպես են եկել իշխանության տարբեր աստիճանի սինլքոր արարածներ տարբեր երկրներում եւ Հայաստանն անշուշտ բացառություն չէ։

Ֆիլմը վերջանում է Հիտլերի հաղթանակով, երբ նա բացարձակ իշխանության եկավ երեսունականների վերջում։ Այն չի պատմում անկման մանրամասների, պատերազմի, հետագա ջարդարարության մասին, բայց ակնհայտ է, որ հեղինակներն անկում են համարում ոչ թե ֆյուրերի ինքնասպանությունը, կամ միլիոնավոր մարդկանց կոտորածն ու Եվրոպայի քայքայումը, այլ նրա հաղթանակի կուլմինացիան, երբ նրան հաջողվեց գերմանացի համայն ժողովուրդը դարձնել անուղեղ անասուն եւ երդվեցնել իրեն։

Այն, որ գերմանացիք եւ աշխարհը վաթսուն տարի հետո միայն կարողացան Հիտլերին վերլուծել որպես հասարակ մի մարդու, արդեն իսկ խոսուն փաստ է այլանդակության անըմբռնելի մասշտաբների մասին։

Հայաստանյան մեր իրականությանը նման է անգամ այն փաստը, որ ֆյուրերը Գերմանիայի քաղաքացի չէր։

Նա ինքն իրեն փաստորեն քաղաքացիություն շնորհեց Կանցլերի պաշտոնը գրավելուց անմիջապես առաջ, երկրի բոլոր օրենքներն ու սահմանադրոգթյունը խախտելով։

Ֆիլմն ուսանելի է նաեւ պրոպագանդայի մեխանիզմը հասկանալու համար, որովհետեւ ինչպես Հայաստանում եւ ամենուր, քրեական տարրը իր հանցագործությունները «օրինականացնում» է համաքաղաքացիների ուղեղները հայրենասիրական պրոպագանդայով լվանալով։

Հայերիս արժե ուշադրություն դարձնել այս փաստի վրա, որովհետեւ ու՞մ, եթե ոչ մեզ է քաջ հայտնի, որ պատմական կուրությունը եւ քրեա-քաղաքական կառույցների պրոպագանդան կարող են հրել մեզ ազգովին մի անդունդ, որից հետագայում ելք չի գտնվում տասնամյակներով։

Վահե ԱՎԵՏՅԱՆ

05․10․2025

Սթոքհոլմ

Սև Հենրիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 206

Մեկնաբանություններ