ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Աղի թակարդը

Աղի թակարդը
29.03.2026 | 11:41

Ալիևը մի բուռ աղը մեկնել է քեզ, և դո՛ւ՝ որպես մատաղացու, քայլ ես արել դեպի այդ մեկնած ձեռքը, խղճո՜ւկ արարած։ Ու հիմա պիտի համոզես քո «հոտին», որ ելքը սա՞ է, որ նրանք էլ քեզ պես մատաղացո՞ւ դառնան։

Ես քեզ չեմ հասկանում, հա՛յ մարդ։ Դու սրան մեկ անգամ ընտրեցիր՝ թող ներելի լինի։ Երկրորդ անգամ ընտրեցիր՝ պարսավելի է ու անհասկանալի։ Դու սրան երրորդ անգամ էլ ես ընտրելո՞ւ և դառնաս քաղաք-պետություն դարձած Երևանում մզկիթի հատակ լվացո՞ղ։

Չես կարդում, չես ուսումնասիրում, անցյալդ չես հարգում և այդ պատճառով սերունդ ես տալիս, որի ներկայացուցիչը «տուն պահողների» հասարակության քո այս ընտրյալն է՝ քո գահին բազմած այս գեհենը։

Սթափվի՛ր, խնդրում եմ։

Դավիթ ՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2454

Մեկնաբանություններ