ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին

Մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին
11.06.2026 | 12:31

ՈՒրեմն այսպես: Բոլոր խոսակցությունները, թե իբր, քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու, կատարյալ անբարոյական հիմարություն են:

Եթե ճշմարտությունը որոշվեր քվեարկությամբ, Հիսուսը չէր խաչվի: 2017 թվականին, բացի մեր փոքրաթիվ ձայներ ստացած կուսակցությունից, համազգային կոնսենսուս էր ձևավորվել, որ Մինսկի խմբի պլանի ընդունումը դավաճանություն է հայ ազգի նկատմամբ, 99%-ը էդպես էին մտածում: Պատմությունը դաժան դաս տվեց այդ 99%-ին:

Հիտլերն ու Մուսոլինին էլ իշխանության են եկել ժողովրդավարական քվեարկությամբ, հետո՞, ուրեմն ճիշտ էի՞ն:

Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնում միայն այն պատճառով, որ քիչ ձայն ենք ստացել: Ցավոք սրտի, պատմությունը նորից ապացուցելու է մեր նախազգուշացումների և առաջարկված լուծումների ճշմարտացիությունը:

Իսկ մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք, մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ