ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Նիկոլական «սբռոդը», որ գործուղվել էր Բաքու, վերադարձել ու փորձում է համոզել, որ հայերն ու ադրբեջանցիները շատ նման են

Նիկոլական «սբռոդը», որ գործուղվել էր Բաքու, վերադարձել ու փորձում է համոզել, որ հայերն ու ադրբեջանցիները շատ նման են
26.11.2025 | 11:12

Ըստ նիկոլական պրոպագանդիստների՝ Ադրբեջանում կա քաղհասարակություն, որի հետ կարելի է շփվել:

Այո, այո՝ Ադրբեջանում, աշխարհի ամենակոշտ ավտոկրատ երկրներից մեկում, որի խորհրդարանում, անգամ, ձևի համար ընդդիմություն չկա:

Ադրբեջանում, որտեղ նախագահը չի փոխվում, կինն էլ՝ փոխնախագահ է:

Ադրբեջանում, որի «քաղհասարակությունը» էթնիկ զտման հրապարակային մասնակից է, այսինքն՝ ուժային մարմինների աշխատակիցներ են:

Պարադոքսն այն է, որ ըստ նիկոլական պրոպագանդիստների՝ Ադրբեջանի քաղհասարակության հետ շփվում է հայ քաղհասարակությունը:

ՈՒշադիր նայեք՝ ովքեր են հայ քաղհասարակության ներկայացուցիչները, որ Բաքվից վերադարձել ու թուրքի քարոզ են անում:

Էլ հնամենի գրանտակերներ, էլ Նիկոլի ՊՈԱԿ-ի աշխատողներ, էլ այդ նույն ՊՈԱԿ-ից ֆինանսավորվող իբր թե փորձագետներ…

Եվ այս ֆարսը հայ հասարակությանը ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական հանրային երկխոսություն: Հետաքրքիր է, որ Նիկոլական «սբռոդը», որ գործուղվել էր Բաքու, վերադարձել ու փորձում է համոզել, որ հայերն ու ադրբեջանցիները շատ նման են և ադրբեջանցիներն ընդհանրապես վախենալու չեն:

Մինչդեռ, ադրբեջանցիներից հայ հասարակությունը բացարձակապես չի վախենում, ադրբեջանցիներից վախենում է միայն Նիկոլն ու նրա մոտ քարոզիչ աշխատող այս «սբռոդը»…

Հայ հասարակությունը վախենում է մի բանից՝ հարաբերվել ադրբեջանցիների հետ Նիկոլի գլխավորությամբ:

Ա՛յ դա, իրոք, վախենալու է:

Ի դեպ, ադրբեջանցիներն իսկապես վախենում են հայերից, որովհետև գիտեն (առնվազն ողնաշարով զգում են), որ մի օր իրենց երևանյան վեցնոցը չի լինելու, իսկ դրան հաջորդելու են իրենց համար շատ տխուր իրադարձություններ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 187

Մեկնաբանություններ