ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Տոն Անվանակոչության մեր Տեր Հիսուս Քրիստոսի

Տոն Անվանակոչության մեր Տեր Հիսուս Քրիստոսի
13.01.2026 | 20:11

Հունվարի 13-ին` Սուրբ Ծննդյան ութերորդ օրը, Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը։

Քրիստոսի անվանակոչությամբ աշխարհին հայտնվում է, թե Ով է Նա և ինչի համար է եկել։

Հիսուսի անունը դառնում է աղոթքի, հույսի և բժշկության աղբյուր․

«Չկա այլ անուն երկնքի տակ տրված մարդկանց, որով մենք պիտի փրկվենք» (Գործք Առաքելոց, 4․12)։

Հիսուսի անունը մեզ համար կանչ է՝

հավատքով ապրելու,

խոնարհությամբ քայլելու։

Թող Քրիստոսի սուրբ անունը միշտ լինի մեր շրթունքներին, մեր սրտերում իբրև կյանքի վկայության հորդահոս աղբյուր։

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ