Երկրի ազատությունն ու անկախությունը չափվում են նրա դատարանների ազատությամբ և անկախությամբ:
Սա հանրահայտ բանաձև է, և եթե այս բանաձևը կիրառենք Հայաստանի իրականության մեջ, ապա կտեսնենք, թե ինչքանով է Հայաստանն ազատ ու անկախ։
Այն օրը, երբ երկրի բոլոր պաշտոնյաները` ամենավերջին հավաքարարից սկսած մինչև վարչապետ ու նախագահ, կդողան դատարանի անուն լսելիս, այն օրը, երբ դատավորն առանց վախենալու սանկցիա կկիրառի օրինազանց վարչապետի վրա, այդ օրը կխոսենք ազատության ու անկախության մասին։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ