Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Ձայն բարբառոյ յանապատի

Ձայն բարբառոյ յանապատի
17.01.2026 | 14:19

Հունվարի 15-ին Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնն էր։ Եթե նույնիսկ դու նրա մասին գաղափար չունես, ապա հաստատ լսել ես «ձայն բարբառոյ յանապատի» ձևակերպումը, որը վերաբերում է հենց Մկրտչին։

«Ձայն բարբառոյ յանապատի». այս խոսքերը կարող էին լինել Հայաստանի զինանշանի վրա։ Որովհետև տարիներ շարունակ մի մեծ խումբ մարդիկ պարզ ճշմարտություններ են ասում, իրենց ճղում են, ու «ձայն բարբառոյ յանապատի»։

Օրինակ, ասում էինք՝ ՔՊ-ն թուրքահպատակ ուժ է։

Ձայն բարբառոյ յանապատի։

Մարդիկ կային՝ նույնիսկ վիճում էին։ Այսօր արդեն Թուրքիայի արտգործնախարարն է հրապարակավ և ուղիղ պաշտպանել Ն.Փ.-ի թեկնածությունն առաջիկա համապետական ընտրություններում։ Ձայն-ծպտուն չկա։

Դուք հիշու՞մ եք, որ Հայաստանյան համապետական ընտրություններին ընդառաջ՝ ինչ-որ պետության ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ներկայացուցիչը ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ու ՈՒՂԻՂ պաշտպաներ այս կամ այն թեկնածուին։ Ես որ՝ չեմ հիշում։ Կարծում եմ՝ չի էլ եղել նման դեպք ու չէր էլ կարող լինել։ Ամենամոտ դեպքը Ռուսաստանի նախագահի հայտնի «Никол не предатель» ձևակերպումն էր, սակայն դա ասվել էր նախընտրական կամ նախա-նախընտրական ժամանակահատվածից դուրս։

Հիմա ասում եմ շատ հստակ. ով ուղղակիորեն կամ անուղղակիորեն «աշխատում է» ՔՊ-ի ընտրվելու ուղղությամբ, նա դե ֆակտո կատարում է Թուրքիայի կամքը։

Չեմ ասում՝ լավ է, վատ է։ Դա՝ մի կողմ։ Դու՛ք եք վաղը-մյուս օրը է՛ն աշխարհում պատասխան տալու ձեր սրբադասված նախնիների առջև։ Դու՛ք գիտեք։ Ուստի լավն ու վատը՝ մի կողմ։

Զուտ փաստն եմ արձանագրում՝ դուք դե ֆակտո կատարում եք Թուրքիայի կամքը։

Քաղբանտարկյա՞լ եք դատում։ Կատարում եք Թուրքիայի կամքը։

Հրահանգում եք հացադուլավոր քաղբանտարկյալին պահել անմարդկային պայմաններու՞մ։ Կատարում եք Թուրքիայի կամքը։

Հրապարակավ նիկո՞լ եք պաշտպանում։ Կատարում եք Թուրքիայի կամքը։

Տիրադավների թե՞լն եք թելում։ Կատարում եք Թուրքիայի կամքը։

Նույնիսկ, երբ ասում եք՝ «հա, բայց սաղ մեկ են», դե ֆակտո կատարում եք Թուրքիայի կամքը։

Որովհետև չեն կարող մեկ լինել դավաճանն ու մյուսները։

Չնայած, ի՞նչ եմ, է՞, գրում։ Ձայն բարբառո հանապատի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ