Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Մտքում «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» տարբերակն է

Մտքում «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» տարբերակն է
18.05.2026 | 14:15

Հո չե՞ք մոռացել, որ բունկերում թաքնված, փրփուրը բերանին բղավում էր՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանա՜կը, քաղաքացիական բախումներ էր ուզում հրահրել: Հո չե՞ք մոռացել, որ ասել է՝ արյան գետեր եմ ուզում տեսնել: Մնացած դրվագները հո չե՞ք մոռացել: Մի մոռացեք, որովհետև այն պահին, երբ տեսնի, որ կորցնում է իշխանությունը, վերադառնալու է իր բնական՝ արյան գետեր տեսնելու ծարավի վիճակին: Սակայն հիմիկվա ջղաձգումները միայն նրա հետ չեն կապված, որ դեռ իրենց «գործերը» այդքան էլ լավ չեն, իր ուզածով չեն: Դա նաև նման դրվագներով իր կողմնակիցներին մոտիվացնում է, որ անպայման գնան ընտրություններին, բայց նաև մտքում ունի «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» տարբերակը: Հուսով եմ՝ դա հասկանում են բոլոր նրանք, ովքեր պարտավոր են հասկանալ և պատրաստ լինել բոլոր տարբերակներին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4488

Մեկնաբանություններ