«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Ճանաչողական պատերազմ․ ինչպես են կոտրում հասարակությունների դիմադրողականությունը

Ճանաչողական պատերազմ․ ինչպես են կոտրում հասարակությունների դիմադրողականությունը
01.06.2026 | 13:51

Նախորդ սերնդի պատերազմներում գլխավոր նպատակը տարածքներ գրավելն էր։ Ներկայիս ճանաչողական պատերազմում նպատակը մարդու գիտակցությունն ու մտածողությունը գրավելն է՝ նրա արժեքները, ինքնությունը, համոզմունքներն ու աշխարհընկալումը վերափոխելը։

Ճանաչողական պատերազմի հիմնական թիրախները քաղաքական, հասարակական, մշակութային և գիտական էլիտաներն են, ինչպես նաև հասարակության այն շերտերը, որոնք ձևավորում են ազգային ինքնագիտակցություն և երկրի նկատմամբ դրական վերաբերմունք։ Այս պատերազմում հարվածը հասցվում է ոչ միայն պետությանը, այլև առաջին հերթին հասարակության հոգեբանական դիմադրողականությանը։

Թշնամին այստեղ գործում է այլ տրամաբանությամբ։ Նա չի փորձում միայն ֆիզիկական վնաս հասցնել։ Նրա նպատակը հասարակությունից հայրենասիրությունն ու պատասխանատվության զգացողությունը վերցնելն է։ Մարդուն աստիճանաբար համոզում են, որ իր ժողովուրդը թույլ է, իր մշակույթը արժեք չունի, իր պետությունը ապագա չունի, իսկ ինքն էլ ոչինչ փոխել չի կարող։ Այդ պահին հասարակությունը դառնում է առավել հեշտ կառավարելի։

Հայաստանի հասարակությունը 2020 թվականի պատերազմից հետո շարունակում է ապրել ծանր հոգեբանական ճնշման պայմաններում։ Պատերազմի հետևանքները միայն տարածքային կամ ռազմական չեն։ Դրանք նաև տեղեկատվական և հոգեբանական են։ Պարտությունից հետո հասարակության ներսում սկսվեց մի գործընթաց, որում տարբեր քաղաքական և տեղեկատվական հարթակներից շարունակաբար տարածվում են հակասական, հիասթափեցնող և պառակտող խոսույթներ։

Այս գործընթացում ներգրավված են ոչ միայն իշխանական քարոզչական մեխանիզմները, այլև տարբեր քաղաքական խմբեր, անհատ վերլուծաբաններ, սոցիալական ցանցերի համակարգված էջեր և լրատվամիջոցներ։ Օգտագործվում են հոգեբանական ազդեցության տեխնոլոգիաներ, որոնց նպատակը հասարակության մեջ անվստահության, հուսահատության և ներքին բաժանման խորացումն է։

Ճանաչողական պատերազմը հատկապես վտանգավոր է նրանով, որ այն հաճախ թաքնվում է հայրենասիրական կամ հասարակական ակտիվության անվան տակ։ Օրինակ՝ որևէ անհատ կարող է ներկայանալ որպես Արցախի, Սյունիքի կամ Գյումրու շահերի պաշտպան, սակայն իր վարքով և խոսույթով նպաստել ոչ թե համախմբմանը, այլ հակառակը՝ հասարակության տարբեր հատվածների միջև դժգոհության և օտարացման աճին։

Այս մեթոդաբանության նպատակը շատ պարզ է՝ քանդել ազգային միասնականության հիմքերը։ Երբ հասարակության տարբեր խմբեր սկսում են միմյանց նկատմամբ անվստահություն ունենալ, թուլանում է պետության ներքին կայունությունը։ Իսկ ներքին պառակտված հասարակությունը դառնում է արտաքին ազդեցությունների համար առավել խոցելի։

Ճանաչողական պատերազմում կիրառվող մեթոդները բազմաշերտ են։ Թիրախավորվում են թե՛ քաղաքականապես ակտիվ մարդիկ, թե՛ հասարակական գործընթացներից հեռու քաղաքացիները։ Մի դեպքում օգտագործվում է վախը, մյուս դեպքում՝ հիասթափությունը, երրորդ դեպքում՝ անտարբերությունը։ Սակայն բոլոր մեթոդների վերջնական նպատակը նույնն է՝ փոխել հասարակության մտածողությունը և վերափոխել նրա վերաբերմունքը սեփական պետության նկատմամբ։

Այս պատերազմում ամենակարևոր գործոնը տեղեկատվությունն է։ Երբ նույն գաղափարը կրկնվում է հարյուրավոր էջերով, ալիքներով և հարթակներով, այն աստիճանաբար սկսում է ընկալվել որպես իրականություն։ Մարդու հոգեբանությունը ժամանակի ընթացքում ընտելանում է նույնիսկ բացահայտ կեղծիքներին, եթե դրանք անընդհատ կրկնվում են։ Այդ պատճառով ճանաչողական պատերազմը հաճախ ավելի վտանգավոր է, քան դասական ռազմական գործողությունները։

Հայաստանի համար այս խնդիրը ունի կենսական նշանակություն։ Եթե հասարակությունը կորցնի սեփական արժեքների նկատմամբ հավատը, ապա ցանկացած արտաքին ճնշում շատ ավելի հեշտ կդառնա։ Ազգային ինքնության, մշակույթի, պատմական հիշողության և հասարակական համախմբման պահպանումը դառնում է ոչ միայն մշակութային կամ գաղափարական հարց, այլ ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։

Այս պայմաններում հասարակությունը պետք է կարողանա տարբերել իրական տեղեկատվությունը հոգեբանական ազդեցությունից, քննադատական մտածողությունը՝ ուղղորդվող քարոզչությունից, իսկ իրական հայրենասիրությունը՝ մանիպուլյատիվ խոսույթներից։

Որովհետև ճանաչողական պատերազմը առաջին հերթին պայքար է մարդու մտքի, հիշողության և ինքնության համար։ Իսկ այն հասարակությունները, որոնք կորցնում են իրենց ինքնությունը, շատ արագ կորցնում են նաև իրենց պետականությունը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական հ/ կ-ի համակարգող

Դիտվել է՝ 259

Մեկնաբանություններ

¢â‚¬Å¡Ãƒâ€šÃ‚»/culture" rel="nofollow">Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 02.06.2026