Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Վեհափառը շնորհավորել է Կիպրոսի վերընտրված նախագահին

Վեհափառը շնորհավորել է Կիպրոսի վերընտրված նախագահին
10.02.2018 | 09:12

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գրություն է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` իր բարեմաղթանքները բերելով նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։

«ՈՒրախ ենք, որ Կիպրոսի բարեպաշտ ժողովուրդը, բարձր գնահատելով Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը, պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունն առաջիկա տարիներին դարձյալ վստահել է Ձեզ։ Մեր ժողովուրդը մեծապես կարևորում է Հայաստանի և Կիպրոսի բարեկամական կապերի առավել ամրապնդումը և տարբեր ոլորտներում երկկողմանի համագործակցության զորացումը, որին մեծ նպաստ է բերում նաև կիպրահայ համայնքը։ Մեր մաղթանքն է, որ առաջիկա տարիներին ևս մեր երկրների հարաբերությունները շարունակեն արդյունավորվել՝ բարօրություն բերելով մեր երկու եղբայրական ժողովուրդներին»,- ասված է շնորհավորագրում:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ