Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են
07.11.2016 | 17:08

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ժամանակ գրանցվել է նավթի գների աճ:

Նյու Յորքի ապրանքահումքային բորսայում (NYMEX) WTI թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները աճել են 1,38 տոկոսով՝ մեկ բարելի համար մինչև 44,66 դոլար։ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1,08 տոկոսով՝ մեկ բարելի համար մինչև 46,05 դոլար։

Դիտվել է՝ 3038

Մեկնաբանություններ