01.12.2020|
														00:54
																							
																							Ակնհայտ է, որ  ազգի գլխին բերած այս արհավիրքով Նիկոլ Փաշինյանն արդեն  կանգնած է բարոյական, պատմական պատասխանատվության առաջ, սակայն նրան սպասում է նաև քրեական պատասխանատվություն։ Սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ 2,5 տարվա ընթացքում այս իշխանությունն այնքան հակասահմանադրական քայլեր է իրականացրել, որ բացի Փաշինյանից, շատերը պիտի հայտնվեն ամբաստանյալի աթոռին։