ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Ալլեգրոյի» փնթի մաքրումը

«Ալլեգրոյի» փնթի մաքրումը
04.11.2016 | 00:27

Երևանաբնակ տիկին Գոհար Արշակյանը ցանկանում էր գորգերը լվանալ: Գործը խելքը գլխին ավարտելու համար List.am կայքում փնտրում և գտնում է գորգերի լվացմամբ զբաղվող «Ալլեգրո» ՍՊԸ-ն: Զանգահարում է, հրավիրում է, գորգերը հանձնում է նրանց տնօրինմանը, վճարում է 10 հազար հայկական խշխշան դրամ և սպասում է մաքրված գորգերի վերադարձին:

«Ալլեգրոն» խոստանում է գորգերը վերադարձնել 3-4 օրից: Անցնում են օրերը, բայց գորգերը չեն «վերադառնում հայրենի օջախ»: Տասն օր անց, բազում ահազանգերից հետո, ընկերությունը վերադարձնում է գորգերից մեկը... գրեթե անլվա վիճակում: Երկրորդ գորգը դեռ գտնվում է «Ալլեգրոյի» «գերության մեջ»: Ե՞րբ այն կհասնի տիկին Արշակյանին՝ անհայտ է: Նաև հայտնի չէ՝ երկրորդ գորգը տուն կվերադառնա կիսալվա՞, լիովին անլվա՞, թե՞ կատարյալ մաքուր:


Մի խոսքով՝ զգուշացեք «Ալլեգրո» ՍՊԸ-ից:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ